Փողոցով եկած իշխանություններին պետք է հեռացնել փողոցով, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
«Ուղղակի մենք շատ էինք սիրում այս պետությունը և որոշեցինք դա անել ընտրություններով», – ասաց Արթուր Ղազինյանը։
Թե ստույգ երբ կսկսվեն փողոցային ակցիաները, Արթուր Ղազինյանը ժամանակ ասել չի կարող, բայց որ դրանք սկսլելու են՝ երաշխավորում է։
«Չուզեցին դա լինի սահամանադրական ճանապարհով, ընտրությունների միջոցով, դա կլինի այն նույն կարգով, ինչ ձևով նրանք եկան իշխանության», – ասաց Արթուր Ղազինյանը։