Փաստաբան Գագիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 04.10.2021թ. վճռով քաղաքացի Սոննա Աղեկյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել իմ վստահորդ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին արված սուտ, անհիմն եւ ոչ հավաստի տվյալները:
Մասնավորապես, ըստ դատարանի վճռի, պատասխանող Աղեկյանը պարտավորվում է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում հրապարակայնորեն հերքել 2019թ. օգոստոսի 09-ին հրապարակված մամուլի ասուլիսում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ «…քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին․․․, հանցավոր պայմանավորվածության և կոռուպցիայի նշանների, այսինքն՝ կոռուպցիայի հոտ գալու…, Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասելու և հենց պարոն քաղաքապետի՝ այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու …» վերաբերյալ, այնպես, որ հերքման տեսանյութը հաղորդման ժամի և տեղակայման առումով չզիջի 2019թ. օգոստոսի 09-ին մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութին»։