Սիրելի ընկերներ, բարեկամներ, պարզապես բարի մարդիկ,
Ես երբեք նման ոճի գրառում չեմ արել, բայց կյանքն այնպիսի բան է, որ չգիտես, թե ինչ կլինի, և ահա եկել է բացառություն անելու ժամանակը։ Մի հրեշալի անձնավորություն` ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, ինձ դատի է տվել, բայց բավարար ֆինանսական միջոցներ չունի և խնդրում է դատարանին, որ պետական տուրքի վճարումը հետաձգվի։
Սիրելիներս, ես Ֆեյսբուքում ունեմ մոտ հինգ հազար ընկեր. եթե հինգից մեկը 10 դրամ փոխանցի ԵՊՀ-ն ղեկավարող անձնավորությանը, ապա վստահ եմ, որ ԵՊՀ-ն գոնե մասամբ կհաղթահարի այն խայտառակ իրադրությունը, որում հայտնվել է։
Մանավանդ որ առաջիկայում մեզ սպասում է մի չափազանց գունագեղ և հարուստ դատական գործընթաց, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի այն կայանա ըստ արժանվույն։
Փոխանցումն անում եք ԵՊՀ հաշվեհամարին (մանրամասները` ստորև), սքրինշոթ եք անում և տարածում #ՕգնենքԽեղճՀովիկին հեշթեգով։