Քաղաքականություն

Լավրովը Հարավային Կովկասում ապաշրջափակման համար նոր՝ «3+3» ձևաչափ է առաջարկել

Իրանի ԱԳՆ նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողի՝ Հարավային Կովկասում իրադարձությունների մասին հարցին Սերգեյ Լավրովը առաջ քաշեց նոր մոտեցում, որի մասին մինչ այժմ չի խոսվել։ 

Սերգեյ Լավրովը առաջարկելց Հարավային Կովկասում ճանապարհային ապաշրջափակման համար ստեղծել «3+3» ձևաչափը, որտեղ առաջին երեքը կլինեն  անդրկովկասյան երկրներ՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, իսկ մյուս երեքը՝ հարևաններ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը։

ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ արդեն այս ֆորմատի համար ստացել են Իրանի կողմից դրական պատասխան, իսկ հայկական կողմի հետ աշխատանքներ են տարվում։ Նա հույս հայտնեց, որ  Ադրբեջանը և Թուրքիան ևս կհամաձայնվեն։ Լավրովը նաև խոսեց Վրաստանի մասին՝ նշելով, որ այս երկիրը ևս պետք է  բոլոր հակասություններից զատ ճիշտ գնահատի իր շահերը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version