Տենց լավ չի Նազարյան Լենային կանչի դուելի, մե երկու հատ քացով տուր բերնին, ֆռա ասա՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի… Արթուր Դանիելյանը՝ Քոչարյանին
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է․
Սերժը հելնում ասում ա որ Փաշինյանի իշխանության հենասյունը Քոչարյանն ա, վերջինս էլ որոշում ա ձիով քայլ անի ու երկու ժամանոց լրիվ դատարկ, երբեմն էլ էժան կռուտիտներով համեմված ասուլիս տա:
Դեմից մտավ թե բա՝ իշխանությունները ռուսիֆիկացնում են Արցախյան կարգավորումը ու այն վերածում ռուս-ադրբեջանական բանակցությունների: Հլը մի կողմ դնենք, որ Քոչարյանը, ով իրեն ներկայացնում էր որպես Մոսկվայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում, բողոքում է ինչոր բանի ռուսիֆիկացումից ինչը ինքնին զավեշտալի է, բայց էլ ավելի նողկալի է սա երբ համադրում ես իր ասածը իրականության հետ: Իրականության որտեղ ԵԱՀԿ-ն վերջապես հետ եկավ բանակցային սեղան, Փաշինյանն էլ պնդում է, որ կհանդիպի Ալիևի հետ: Էլ չասեմ որ ԱՄՆ դեսպանը հայկական քաղաքական դաշտի փաստորեն ամենա արցախասեր գործիչը դուրս եկավ անընդհատ կարգավիճակի մասին խոսելով:
Հետո երբ դեմը դնում են որ իբր թե սորոսածին արևմտամետ իշխանությունները փաստացի ամենառուսամետը դուրս եկան ասում է՝ դե գիտեք ինչ կա, իրենք հանուն իրենց աթոռի ամեն ինչ էլ կանեն: Ստեղ հարց ա առաջանում՝ ձեզ պարոն Քոչարյան, ձեզ նստացնելն ու ազատելը էլի հանուն իրենց աթոռի էր արվե՞լ: Լրագրողի ճշտող հարցին ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոխանցման վերաբերյալ Քոչարյանը պնդում է, որ կառավարությանը 15% փոխանցելը կոռուպցիոն գործարք է ու չի մեկնաբանում էն փաստը որ գերմանացիքի փոխարեն սեփականատեր է դարձել ռուսական բաժնետերը: Ստեղ էլ զավեշտը նրանում է որ օրինակ ինձ միշտ թվացել է որ կառավարության գույքը օտարելն է պարունակում կոռուպցիոն ռիսկեր, ոչ թե կառավարությանը ինչոր բան նվիրելը:
Հետո փորձում է գեներալիտետի ուսերից պատասխանատվությունը հանել (տենաս խի՞) ու պնդել որ իրենց քաղաքական նկատառումներով են ձերբակալում ու կոչ է անում գեներալներին «խոսել»: Ու ստեղ էլի հարց ա առաջանում ում ա պետք են գեներալը որ տարիներով պիտի սպասի ու խոսի միայն եթե իրեն ինչոր բան է սպառնում, էլ չասեմ որ ասելու բան ունենային վաղուց կասեին վարչական դատարան դիմելու փոխարեն:
Լրագրողը հարցնում է թե ինչու Քոչարյանը Փաշինյանի հետ բանավեճի չգնաց, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ ու տենց… մարդը ֆռում ասում ա դե ես դուելի կողմնակից եմ: Տենց լավ չի Նազարյան Լենային կանչի դուելի, մե երկու հատ քացով տուր բերնին, ֆռա ասա՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի…
Վերջում էլ հին ու բարի թեզը մխեց՝ ժողովուրդն է մեղավոր որ Փաշինյանը դեռ կա: Ասել կուզի՝ էս հիմար ժողովուրդը չի հասկանում որ Քոչարյան Ռոբերտն է իր միակ փրկությունը ու որ ուրիշ ոչմեկ չի լինելու… Սերժ Սարգսյանը հակառակն է պնդում, բայց երբ լրագրողը փորձեց Քոչարյանից մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության վերաբերյալ Քոչարյանը ասեց՝ էդ հարցը Սարգսյանին տվեք:
Ազատիչ էս մարդը չի հասկանում ինչ ես ասում: Մի փոքր ավելի մատչելի կբացատրե՞ս, թե ստիպված ես պիտի բացատրեմ…