Քաղաքականություն

Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը ինչպես ցանկանում, այդպես էլ կառավարում է. պայթունավտանգ իրավիճակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Դատական համակարգը պայթունավտանգ իրավիճակում է. բանն այն է, որ մի շարք քրեական գործերով դիմումներ կներկայացվեն ՄԻԵԴ, ինչից հետո ընդդեմ Հայաստանի որոշումեր կկայացվեն: Այս տարվա հուլիսի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարան են այցելել, առգրավել են մակագրումների համակարգիչը, որով դատական գործերը էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրվում են դատավորներին։

Սակայն պարզվում է՝ ԱԱԾ-ն, Վերաքննիչ դատարանից բացի, առգրավվել է ողջ դատական համակարգի մակագրման սերվերը, եւ հիմա Առաջին ատյանի դատարաննում ու Վերաքննիչում մակագրումը իրականացվում է ձեռքով, ու այսկերպ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը ինչպես ցանկանում, այդպես էլ կառավարում է, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական գործերը մակագրում են իրենց ցանկալի դատավորներին եւ ցանկալի ելք ապահովում:

Այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ դատավորները կալանքի չէին տանում ընդդեմ իշխանության հայտարարություններ իրականացրած անձանց: Սակայն այս իրավիճակը անհետեւանք չի մնալու. մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն անձինք, որոնց քաղաքացիական, վարչական կամ քրեական գործերը մակագրվել են ձեռքով, վերջիններս մինչեւ վերջ գնալու են եւ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ մակագրման գործընթացը իրականացվել է ոչ օրենքով սամանված կարգով, ասել է թե՝ պատշաճ ծանուցման գործընթացը անօրինական է իրականացվել:

Ստացվում է՝ կարճ ժամանակ անց դատական համակարգը հայտնվելու է պայթունավտանգ իրավիճակում, քանի որ միանշանակ ՀՀ վճռաբեկ դատարանը եւ Մարդու իրավունքների եվրապական դատարանը ունեն նախադեպեր որ նման դեպքերը համարում են ոչ պատշաճ ծանուցված:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version