Սոցցանցեր

«Այսօր կառավարության նիստի ժամանակ կապիտուլյանտը գժված էր, նենց ագրեսիվացած էր, որ քիչ էր մնում մազերը բիզ–բիզ կանգնեին»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կառավարության նիստի ժամանակ կապիտուլյանտը գժված էր, նենց ագրեսիվացած էր, որ քիչ էր մնում մազերը բիզ–բիզ կանգնեին:
Գժված էր, որովհետև քչերն են պատվաստվում, որովհետև մարդիկ` նույնիսկ իրեն հավատացողները դադարում են վստահել գործող իշխանության, իբր թե մարդասիրական ծրագրերին։

Այսօր կապիտուլյանտն ասաց, որ պետական համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի, հետո ավելացրեց, որ իր ընտանիքի անդամներն արդեն պատվաստվել են` տարբեր պատվաստանյութերով, չնայած որ ոչ մի ապացույց չկա, որ ՀՀ գլխավոր մանիպուլյատորի ընտանիքը պատվաստվել է։

Հիշեցնեմ, որ ըստ Արդարադատության նախարարության՝ պարտադիր պատվաստվելու որոշումը չի վերաբերում` Հանրապետության նախագահին, վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Բա ինչի՞ է այդպես, ո՞վ կպատասխանի այս հարցին։

Սրանք ամեն ինչ անում են ի վնաս հայրենիքի և ժողովրդի, սրանց ոչ մի քայլ վստահություն չի կարող ներշնչել, հատկապես երեք տարի շարունակ բոլոր ոլորտների ոչնչացումը տեսնելուց հետո։

Հ.Գ. Նոր բանաձեւում ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր չէ»:

Ամենաընթերցվածները

Exit mobile version