Առողջություն

Բուժում են ստանում օփիոիդային կախվածությամբ 427 պացիենտներ

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում», ի թիվս բուժման այլ եղանակների, դեռևս 2009 թվականից օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտներին տրամադրվում է նաև փոխարինող բուժում մեթադոնով։

Մեր կենտրոնում ներկայումս արտահիվանդանոցային պայմաններում փոխարինող բուժում են ստանում 427 պացիենտներ (գրաֆիկում պատկերված է փոխարինող բուժում ստացող պացիենտների թիվը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ սկսած 2009 թվականից)։

Փոխարինող բուժման նպատակներն են.

վերացնել կամ մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի (այդ թվում` հերոինի) նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց չարաշահումը․

վերացնել կամ մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի (այդ թվում` հերոինի) նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց չարաշահումը․

վերացնել կամ մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի (այդ թվում` հերոինի) նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց չարաշահումը․

հասնել պացիենտների հոգեսոցիալական կենսագործունեության հնարավոր լավագույն մակարդակին:

Բժշկի կողմից նշանակվող օրական պահպանողական (թերապևտիկ) դեղաչափով հոգեկան և սոմատովեգետատիվ վիճակի կայունացումից հետո պացիենտները հնարավորություն են ստանում վերակազմակերպել իրենց առօրյա կյանքը։

Սրացումների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության շնորհիվ սեփական ցանկության դեպքում և բժշկի հսկողությամբ հնարավոր է լինում աստիճանաբար նվազեցնել օրական դեղաչափերը, ապա նաև հաջողությամբ դադարեցնել (ավարտել) փոխարինող բուժումը:

Միաժամանակ հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում օրական դեղաչափերի աստիճանական նվազեցման միջոցով փոխարինող բուժման դադարեցումը պարտադիր պայման չի հանդիսանում փոխարինող բուժման ընդունվելիս: Պատճառն այն է, որ ափիոնատիպ նյութերից կախվածությունը հանդիսանում է սրացումների բարձր ռիսկով քրոնիկական հիվանդություն, ինչը հիմք է տալիս ափիոնատիպ նյութերից կախվածության համախտանիշը սկզբունքորեն դիտարկել ինչպես այլ քրոնիկական հիվանդությունները, իսկ փոխարինող բուժումը՝ ինչպես քրոնիկական ընթացք ունեցող այլ հիվանդությունների ժամանակ նշանակվող երկարատև կամ առանց ժամանակային սահմանափակումների նշանակվող պահպանողական բուժումները:

Հիշեցնում ենք, որ մեթադոնը կիրառվում է ՄԻԱՅՆ օփիոիդային կախվածություն ունեցող անձանց փոխարինող բուժում տրամադրելու նպատակով և ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի oգոuտոuի 21-ի «ՀՀ-ում հuկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրuորների կազմը (ցանկը) հաuտատելու մաuին» №1129-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի) №2 ցուցակում («թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը ՀՀ-ում սահմանափակ է»):

Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք թմրամիջոցներից. դրանք խիստ վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։

Խորհրդատվությունների համար կարող եք այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version