Արցախում ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնեց ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Նախնական տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնանցը»,- ասաց նա:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները: Տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին: