Կաշառքի գործով մեղադրվող դպրոցի տնօրենի առողջական վիճակը վատ է «Հրապարակ» – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Կաշառքի գործով մեղադրվող դպրոցի տնօրենի առողջական վիճակը վատ է «Հրապարակ»

Հրապարակը գրում է.

Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի առողջական վիճակը շատ վատ է, ու թեեւ նրան կալանավորելու հիմքեր չկան, վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր կալանավորել տնօրենին, եւ նա այժմ կալանավորված է։ Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալանավորման վերաբերյալ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ վճռաբեկ բողոքն այսօր մուտք կարվի վճռաբեկ դատարան։ Սիմոնյանը նաեւ անդրադարձավ կալանավորման որոշման հիմքերին՝ նշելով, որ որոշման պատճառաբանական մասում որեւէ պատճառ նշված չէ։

«Վերաքննիչ դատարանի որոշումն ուսումնասիրելիս ինձ համար հասկանալի էր, որ բողոքը բավարարվել է, բայց պատճառաբանական մասն ուղղակի, կարելի է ասել, բացակայում է, ընդամենը բառերի կույտ է նշված, որոնք իրենց մեջ ոչ մի իմաստ եւ պատճառաբանություն չեն պարունակում։ Մինչեւ Մարինե Մալախյանին ձերբակալելը կամ կալանավորելը, դեռեւս ամսի 2-ին  նա հրավիրվել է ոստիկանություն եւ գնացել է, որտեղ եւ տվել է բացատրություն։ Դրանից հետո արդեն համացանցում պտտվում էին տարբեր տեսագրություններ, ձայնագրություններ, որից ենթադրվում էր, որ Մարինե Մալախյանը կարող է մեղադրվել այդ արարքի մեջ, բայց նման պայմաններում Մարինե Մալախյանը մշտապես, երբ քննիչի կողմից պահանջվել է, ներկայացել է։ Վերջին անգամ, մինչեւ ձերբակալվելը, քննիչի կողմից է կանչվել, միասին ենք գնացել, հետեւաբար, այս հանգամանքները խոսում են այն մասին, որ որեւէ հիմք չկա, որ Մարինե Մալախյանը կարող է խուսափել քննությունից։ Այսինքն՝ իր վարքագծով ապացուցել է, որ խուսափելու հիմք առկա չէ։ Նշված հանգամանքը առաջին ատյանի դատարանը նաեւ նշել էր իր որոշման մեջ։

Հիմա, երբ վերաքննիչ դատարանը բավարարում է դատախազի բողոքը, մեջը որեւէ հիմնավորում չի նշում, թե ինչու, ինչ փաստական տվյալներից ելնելով Մարինե Մալախյանը կարող է խուսափել քննությունից։ Բացի այդ, եւս մեկ հանգամանքի մասին նշեմ․ առաջին ատյանի դատարանը նաեւ Մարինե Մալախյանի ձերբակալումն էր ճանաչել ոչ իրավաչափ, եւ քննիչը նպատակը չէր նշել, թե ինչու է ձերբակալում։ Նպատակներից մեկը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է քննությանը չներկայանալու հանգամանքը, եւ դատախազը նույնիսկ այդ մասով բողոք չի բերել, ձերբակալության իրավաչափության հետ կապված դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, դատախազը նույնիսկ բողոք չի բերել։ Դրանից հետո, երբ Մարինե Մալախյանի մեղադրանքը ծանրացրին, այսինքն՝ տարան, այդ մի դրվագը մասնատելով դարձրին մի քանի դրվագ, նորից դատարան մտան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ, ինչը նույնպես մերժվեց, նույնիսկ հիմքը չէր նշվել։ Այսինքն՝ համարվել էր, որ նման հիմք գոյություն չունի։ Նման պայմաններում վերաքննիչ դատարանն առանց պատճառաբանության գտնում է, որ առկա է խուսափելու հիմքը, եւ բավարարում է բողոքը։ Երկրորդը վերաբերում է արդեն խոչընդոտելուն․ տեսեք՝ համացանցում պտտվող այդ նյութերի առկայության դեպքում եւ արդեն իսկ տեղի ունեցած առերեսումների պարագայում․․․, Մարինե Մալախյանն առերեսվել է իր դեմ վկայություն տված անձանց հետ, առանց որեւէ պատճառաբանության, վերաքննիչ դատարանը նորից նշել է, որ ազատության մեջ մնալով՝ հնարավոր է, որ խոչընդոտի գործի քննությանը՝ չնշելով, թե կոնկրետ ինչ գործողություն կարող է կատարել խոչընդոտելու առումով, ինչին պետք է խոչընդոտի։ Այսինքն՝ թե՛ խոչընդոտելու, թե՛ քննությանը չներկայանալու հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանն ուղղակի կայացրել է չպատճառաբանված որոշում։ Կրկին ասում եմ՝ նշել է ուղղակի բառերի կույտ, որոնք նույնիսկ տրամաբանորեն իրար հետ կապված չեն, իսկական Արմեն Դանիելյանի կայացրած որոշում է»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ Մալախյանի առողջական վիճակը շատ վատ է․ «Առողջական վիճակը շատ վատ է, նրա մոտ առկա է քաղցկեղային հիվանդություն, 4 օրգան հեռացված է, եւ նման բաներ Դանիելյան Արմենին չեն հետաքրքրում։ Իր խնամքին ունի 87-ամյա մայր, ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր։ Չգիտեմ՝ իմ կարծիքով, ուղղակի Դանիելյան Արմենը տուրք տվեց դատախազությանը»։

Հիշեցնենք, որ Մարինե Մալախյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ 2021 թ. սեպտեմբերի 13-ին դպրոցի տնօրենի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները