Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումը. «ՀՀ օդային տարածքն այլևս բաց է ադրբեջանական ինքնաթիռների համար, իսկ թե ի՞նչ կտեղափոխեն մեր օդային տարածքով, իրենք կորոշեն՝ կուզեն «մարդ», կուզեն զենք։
Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք, կամ բացառո՞ւմ եք արդյոք, որ մի օր, ադրբեջանական ինքնաթիռի օդաչուն, Ալլահու Ակբար գոռալով ինքնաթիռը չի ուղղի ՀՀ-ում ստրատեգիական նշանակության օբյեկտներից մեկի վրա։ Ասենք՝ ատոմակայանի։
Ինչ-որ մեկը մտածել է նման սցենարի ու հնարավոր աղետալի հետևանքների մասին։ Չէ, չեք մտածել, քանզի մտածելու համար մտածելու ունակություն է անհրաժեշտ»: