Կասկածելի կենսագրություն ունեցող ոմն Դանիել Իոաննիսյան հրապարակումներ է անում հետևողականորեն վարկաբեկելով բանակի սպայական անձնակազմին – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Կասկածելի կենսագրություն ունեցող ոմն Դանիել Իոաննիսյան հրապարակումներ է անում հետևողականորեն վարկաբեկելով բանակի սպայական անձնակազմին

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքում գրել է․

«Մինչ Հայաստանի հարավային հարևանությամբ ռազմական լարվածությունը հասնում է գագաթնակետին, ՔՊ-ն իր խոսափողների միջոցով փորձում է վերջնական կոտրել հայկական բանակի ողնաշարը։

Կասկածելի արտասահմանյան փողերով սնվող ինչ-որ կազմակերպության կասկածելի կենսագրություն ունեցող ոմն Դանիել Իոաննիսյան հրապարակումներ է անում հետևողականորեն վարկաբեկելով բանակի սպայական անձնակազմին։

Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղտոտ գործարքները և արարքները արդարացնող այդ տղան հրապարակում է, թե ինքը 2020-ի հոկտեմբերին մասնակցել է Հադրութի մարտերի հետախուզությանը, և ինքը համոզված է, որ Հադրութի անկման պատճառը հայ սպաների վատ ծառայությունն էր։

Եթե ՀՀ-ի ԱԱԾ-ն իրականում ազգային անվտանգության մասին մտահոգված լինի, ապա Իոաննիսյանի այդ հայտարարության համար պետք է քրեական գործ հարուցի պարզելու.

– Ինչպե՞ս է զինված ուժերի հետ կապ չունեցող, արտաքին փողերով սնվող քաղաքացիական անձը հասանելիություն ունեցել ռազմական հետախուզությանը։ Ո՞վ է թույլ տվել, որ Իոաննիսյանը մասնակցի ռազմական գաղտնիք պարունակող հետախուզության տվյալների քննարկմանը։ Եթե այդ տղան ճիշտ է ասում, ապա քրեորեն պետք է պատժվեն և Իոաննիսյանը, և այն սպան, որը թույլ է տվել նրա մասնակցությունը հետախուզությանը։

– Եթե Իոաննիսյանը ստում է (իսկ ես կարծում եմ, որ նա ստում է), ապա կրկին պետք է պատասխանատվության ենթարկվի զրպարտության և հայկական բանակի վարկաբեկման համար։

Իրավապահ մարմինները իմ այս հրապարակումը կարող են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

Միաժամանակ ցավով արձանագրում եմ, որ նախկինում ևս այդ տղան թույլ է տվել արարքներ, որոնք պատշաճ արձագանք չեն ստացել անվտանգային կառույցների կողմից։ Չմոռանանք, որ 2020թ. հոկտեմբերին նույն Իոաննիսյանի քրոջը Ստեփանակերտում մեր ջոկատը մեկուսացրեց կասկածելի պահվածքի, ռազմավարական օբյեկտների նկարահանումների համար։ Այդ մասին իմ հրապարակումներից հետո դատախազությունը ընթացք տվեց, բայց տևական ժամանակ անց հայտարարեց, թե աղջիկն այդ նկարահանումներն անելիս չի գիտակցել, թե ինչ է անում։

Վարդենիսի ու Երասխի վրա ադրբեջանական ագրեսիայի ժամանակ նույն Իոաննիսյանը զարմանալիորեն հայտնվում էր այնտեղ ու անում գործողություններ, որոնք արգելված են քաղաքացիական անձանց։ Համենայն դեպս այդպես նա գրում էր։ Չեմ բացառում, որ ստել է։

Հասկանում ենք, չէ՞, թե արտաքին փողերով աշխատող սույն տղան ինչ վտանգ է մեր պետականության համար, և ինչպես է ԱԱԾ-ն ամենավերևից թելադրանքով աչք փակում այդ ամենի վրա։

Հաջորդիվ կանդրադառնամ Իոաննիսյանի կատարմամբ Փաշինյանի հանձնարարած այլ ավելի կոնկրետ սադրանքների ընդդեմ հայոց պետականության և հայկական բանակի»։

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր5 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր11 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները