«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.
«Կապանում ասում են, որ դեռ 90-ականներին Շանթ Հարությունյանը որոշ հարցերում օգնել է Փարսյաններին և Փարսյանները՝ ի պատիվ իրենց, երբեք դա չեն մոռացել ու միշտ Շանթի կողքին են եղել իր վայրիվերումներով լի կենսագրության ընթացքում: Գալիք ընտրություններին էլ Փարսյանը հենց Շանթի հետ դաշինքով է մասնակցում: Շանթն էլ դե հայ ազգայնական է, ցեղակրոն կուսակցության ստեղծողը, երդվյալ Նժդեհական, սյունեցի ու մի մարդ, որ ոչ պաշտոնի, ոչ փողի դիմաց հայրենիք չի ծախի:
Ու դե մեկ էլ Շանթը էն մարդն է որ դեռ 2018-ին ասեց, որ էս հեղափոխություն կոչեցյալը արվել է Արցախը հանձնելու ու դրանից հետո Քոչարյանին իշխանության բերելու համար:
Էս ամեն ինչը իմանալով դժվար չէ հասկանալ, թե ինչու է «մատրիցան» խոտան տալիս ու ինչու է Փաշինյան-Քոչարյան դաշինքը այդպես վատ տրամադրված Փարսյանի հանդեպ: Փարսյանը աջակցել է Քոչարյանին՝ միամտաբար կարծելով, որ նա Փաշինյանի դեմ է պայքարում, իսկ Քոչարյանը երբեք չի սատարի Փարսյանների նմաններին:
Հ.Գ. Բա որ իմանաք Գյումրիում ինչ ա կատարվում…»:
Ամենահետաքրքիր մասում լույսերը գնացին: Բայց դե, եղածն էլ պակաս հետաքրքիր չէր: Վերջին օրերին նկատել ենք՝ շատերն են սկսել կասկած հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն ու Քոչարյանը իրար հետ ինչ-որ պասերով են գործում: Ընդ որում՝ կասկած հայտնողների մի մասը հենց նախկին քոչարյանական թևից է, որոնք հիասթափվել են Քոչարյանից՝ համարելով, որ վերջինս Փաշինյանի օրակարգով է առաջնորդվում: Ու երկուստեք շահավետ սիմբիոզ է ստացվել:
Բայց թերևս առաջին անգամ է, որ հակաիշխանական թևի առավել ակտիվ ներկայացուցիչներից մեկն այսպես բացահայտ ու անվանական է խոսում Փաշինյան-Քոչարյան կապի մասին:
Արթուր Դանիելյանի ասածն այն է, որ Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը վերջին մեկ տարում չէր թաքցրել, որ սատարում է Քոչարյանին, բայց վերջինս իրեն «քցել է» և հրաժարվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում աջակցել Փարսյանին, ինչը կարող է նպաստել իշխանության ներկայացուցչի հաղթանակին այդ ընտրություններում: Կոպիտ ասած՝ Փարսյանը մենակ է մնացել: Այնքան մենակ, որ Սյունիքի նախկին մարզպետ, հիմա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Փարսյանի առաջադրմանը գալիք ՏԻՄ ընտրություններին, հեգնական տոնով ասաց՝ «դե, կտենանք՝ ինչքան կհավաքի»: Սա նույն Արթուր Դանիելյանն է հիշեցնում:
Իհարկե, մենք էլ այս ամիսներին բազմիցս ենք գրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու լավագույն տարբերակն այն էր, որ իր հիմնական այլընտրանք համարվեր Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն՝ քաղաքացիները պետք է կանգնեին երկընտրանքի առջև՝ Նիկոլ vs Ռոբերտ: Ե՛վ պատերազմից անմիջապես հետո, և՛ վերջին խորհրդարանական ընտրություններում հենց Քոչարյանի գործոնն է էական նշանակություն ունեցել, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը: Ի դեպ, նույն սիմբիոզից շահեց նաև Քոչարյանը. հենց Փաշինյանի շնորհիվ նա քաղաքական դիակից նորից վերածվեց քաղաքական դաշտի ակտիվ դերակատարի: Դե, բա չկասկածե՞ս, որ այստեղ մի բան այն չէ:
Բայց մի բան է, երբ դա մենք էինք ասում, և մեկ այլ բան, երբ այժմ դա ասում են այս ընդդիմության հայտնի դեմքերը: Իսկ կրակն առանց ծուխ չի լինում:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։