Առողջություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ օրինապահ հարկ վճարող

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրկին ճանաչվել է Օրինապահ հարկ վճարող։

Կենտրոնը ստացել է Պետեկամուտների կոմիտեի ՀԱՎԱՍՏԱԳԻՐ առ այն, որ կատարել է բյուջեի հանդեպ բոլոր պարտավորությունները, ինչպես նաև ՊԵԿ-ի կողմից ՈւԱԿ-ում իրավախախտումներ չեն արձանագրվել։

Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վճարած հարկերը 2021 թվականին 2017 թվականի համեմատ կրկնապատկվել են։ Այսպես, 2017թ․ առաջին 8 ամիսների ընթացքում կենտրոնը վճարել է մոտ 277 մլն դրամ հարկեր, 2018 թ․ նույն ժամանակահատվածում՝ մոտ 300 մլն, 2019-ին՝ 435 մլն, 2021-ին՝ մոտ 542 մլն դրամ։

Հարկերի ավելացումը վկայում է ինչպես ստվերային շրջանառության կրճատման, այնպես էլ բուժանձնակազմի աշխատավարձի աճի մասին, քանի որ հարկերի ամենամեծ բաժինը կազմում է եկամտահարկը։

Միայն բարեխիղճ աշխատանքով և հարկերը օրինապահորեն վճարելով մենք կարող ենք նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version