Քովիդի ծանր դեպքերի, մահերի ու վարակվածների նոր ռեկորդ ենք խփում
Վազգեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է. Քովիդի ծանր դեպքերի, մահերի ու վարակվածների նոր ռեկորդ ենք խփում։ Բժիշկները չեն հերիքում։ Ծանրաբեռնված աշխատանքից հյուծվում են, չեն հասցնում ուժասպառ են եղել։ Մահճակալային ֆոնդը սպառվում ա, քանի դեպք արդեն լսել եմ, որ հիվանդին հրաժարվում են հոսպիտալացնել, որովհետև տեղ չկա։ Միևնույն ժամանակ սպիտակ խալաթ հագած ու իրենց բժիշկ հռչակած ոմանք իրենց գործընկերներին սկի չեն խղճում ու մարդկանց մեջ վակցինացիայի հանդեպ վախ են տարածում, էլ ավելի սրելով վիճակը։
Սովորական մարդը մեղավոր չի, որ իրեն վախցրել են կամ մոլորեցրել են։ Արդյունքում հենց իրենք, սովորական մարդիկ են հաշմանդամ դառնում կամ մահանում քովիդից։ Հա, որոշների մոտ հիվանդությունը անհետևանք ու աննկատ կանցնի, իրենք կմնան իրենց մոլորությանը հավատարիմ, բայց բարեկամ, ծնող, գործընկեր ու ընկեր հո կորցնելու են։ Ու ասելու են «մեկ ա վիրուսից չմեռավ, շաքար ուներ»։ Էդ ոնց որ մարդը ընկնի մեքենայի տակ մեռնի, ասեն «դե մեկ ա, շաքար ուներ», մեքենան ընդամենը խնդիրն ա վեր հանել։
Միևնույն ժամանակ համաճարակի մոլեգնելու հետ մեկտեղ նաև մեծանում ա վակցինացիայի որոշում կայացնողների թիվը։ Դրա պատճառով էլ պատվաստանյութն ա վերջանում կլինիկաներում։ Մեկին ասել են չբեր ես դառնալու, չնայած նրան, որ էսօր ինձ սրսկող բժշկուհին հղի էր ու ասեց, որ ինքն ու ամուսինը դեռ մինչև ամուսնանալը պատվաստվել են։ Մյուսին ասում են կոպեկ ա լինելու ուսիդ (չգրտեմ դա ինչով ա վատ, կարող ա հիանալի բան ա), մեկն էլ էն օրը qr reader պահեց ուսիս։ Ասում ա YouTube -ում տեսել եմ, կոդ պետք ա երևա։ Տենց էլ չերևաց կոդը, ափսոս ։
Մի ուրիշ պատմություն ա, երբ հանկարծ լսում են, որ ինչ-որ մեկի մոտ վակցինացիան ալերգիկ ռեակցիա, գլխապտույտ կամ ինքնազգացողության վատացում ա առաջացրել։ Վայ վայ վայ, տեսեք մարդը վատացել ա, հիմա լավ ա, բայց վատ էր։ Իսկ որ օրեկան 20-30 հոգի մահանում ա, դե էդ հեչ, շաքար ունեին, կամ եսիմ, ճնշում ունեին։ Կասես ով ճնշում ու շաքար ունի պետք ա մեռնի։