«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատերազմի ժամանակ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱԹՍ-ի դեմ պայքարի միջոցներ, սակայն Փաշինյանը մերժել է: Ըստ Շահնազարյանի՝ Մակրոնն այդ մասին պատմել է ֆրանսահայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Մենք կապ հաստատեցինք համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ, ովքեր հերքեցին, որ համայնքի ներկայացուցիչների և Մակրոնի միջև հանդիպում է եղել: Եթե հանդիպումը չի եղել, մնացածն արդեն հորինվածք է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: