Քաղաքականություն

Չպատվաստվողները իշխանությանը չեն վստահում. ու՞ ր է կորել նրա ընտրազանգվածը

Փաշինյանը մտածել-մտածել է իր «վամպիրների» հետ ու որոշել , որ չպատվաստվող քաղաքացիների ուղղակի գրպանին պիտի հարվածի, ընդ որում, ոչ թե՝ 7-8 կամ՝ 15-20 հազար, այլ՝ միանգամից 800 հազար դրամով: Թե բա՝ պատվաստումից հրաժարվող և քովիդով հիվանդացող քաղաքացիների համար հիվանդության բուժումը վճարովի է լինելու, ոչ պակաս, քան 800 հազար դրամ…էն դեպքում, երբ մասնավոր կլինիկաներում 350 հազար է բարդ հիվանդների 14-օրյա բուժումը, մյուս դեպքերը՝ 150-ից էլ՝ պակաս…

Իսկ ասենք, որպես երկրի թիվ մեկ պաշտոնյան, որի լուսանկարը փակցնում են նրա ստորադասներն՝ իրենց կաբինետներում, ուղեղի փայլատակման պահեր հե՞չ չի ունենում, որ գիտակցի, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ինքն ինչու՞ է տապալվում, չէ՞ որ ընտրություններում հաղթել է, ժողովուրդը իրե՛ն է ընտրել: Իրե՛ն է վստահել, իրեն՝ հավատացել:

Հարց՝ բա ու՞ր է էդ իրեն հավատացող ժողովուրդը, էդ ինչու՞ իրենց ընտրյալին, որ դեմոնստրատիվ պատվաստվում է, կամ նրա պատվաստված նախարարներին չեն հավատու՞մ ու վստահում, որ գնան ու պատվաստվեն: Նիկոլասերները, նրա արևով երդվողները, գործնականում, ուրեմն, չեն վստահում նրան ու նրա իշխանությանը: Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ պատվաստանյութ է ստացել Հայաստանի բնակչության 14 տոկոսը։ Ընդ որում՝ խոսքը առաջին դեղաչափի մասին է։ Նիկոլ Փաշինյանի օգտին, ըստ ԿԸՀ-ի,  քվեարկել է ընտրողների 53,91-ը։ Ասել է, թե՝ նրա ընտրողների կեսի կեսն էլ իրականում իրեն չի վստահում։

Դե իհարկե, ո՞նց կարելի է վստահել մի իշխանության կամ մի վարչապետի, որը իր ու իր թայֆայի պարգևավճարը հիմա էլ որոշել է կորզել ժողովրդի հիվանդության հաշվին, էն էլ՝ կաշին քերթելու աստիճան: Այսինքն, երկրի ղեկավարը և նրա կառավարությունը միայն զոռով ու սպառնալիքով են կարող պատվաստման թիվ ապահովե՞լ: Ու՞ր կորավ նրա ընտրազանգվածը, Հայաստանու՞մ են, թե արտագաղթեցին տնով-տեղով…Կամ թե՝ Փաշինյանի բերած թանկացումների լծի տակ սսկված, փոշմանած, որ ընտրեցին նրան, իրենց դարդո՞վ են տապակվում՝ կորոնա-մորոնա մոռացած…

Եվ այո, չպատվաստվողների վարքը վկայություն է, որ ներկա իշխանությանը ուղղակի չեն վստահում: Պատվաստվածների զգալի մասն էլ՝ ստիպված, աշխատանքից զրկվելու վախից են պատվաստվել…

Մինչդեռ դա պիտի լիներ քաղաքացու գիտակցված որոշումը: Իսկ թե ինչու այդպես չեղավ, իշխանությունն իր մեջ պիտի փնտրի… երբ կորոնավիրուսի դեմ հոծ հանրահավաքերով ու երթերով էին«պայքարում», երբ «վիրուսի վզից բռնում՝ օղու մեջ էին գցում»՝ որ վերանա, երբ բազմամարդ կերուխումի սեղանների շուրջ դիմակներով մեկ պաշտոնյա անգամ չէր գտնվում, երբ կառավարության գաղտնի որոշմամբ պաշտոնյան կուզի կպատվաստվի, չի ուզի՝ չի պատվաստվի, այսինքն, արտոնյալների դաս է ձևավորում փաշինյանը…

Երբ աշխարհը փակ է, իսկ Հայաստանը՝ անպաշտպան ու բաց՝ աշխարհի եկող-գնացողի առաջ, երբ առողջապահության նախարարները հումանիզմից շատ ու շատ հեռու են…

Աղբյուր` Փաստինֆո

Ամենաընթերցվածները

Exit mobile version