Արտաքին աշխարհ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ շարունակելով, որ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է, որ շուտով Անկարան ինքնուրույն կվերացնի այդ սպառնալիքը:
«Մեր զինուժի վրա հարձակումները և ահաբեկիչների (քրդական կազմավորումներ) վերջին հարձակումները Սիրիայում լցրեցին մեր համբերության բաժակը: Մենք մոտ ապագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք՝ մեր ուժերով Սիրիայից բխող սպառնալիքները վերացնելու համար»,-ասել է Էրդողանն ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: