Ադրբեջանցիները մեծ թափով շարունակում են Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում սկսած շինարարական աշխատանքները։ Որքանով մեզ տեսանելի է, նրանք ճանապարհի երկու կողմերում մաքսային անցակետ և բենզալցակայան են կառուցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կամո Քոչարյանը։
Մինչ մաքսակետի շինարարության ավարտը՝ ադրբեջանցիներն այդ հատվածում կրպակ-կայան են տեղադրել, որտեղ էլ իրանցի բեռնատարների վարորդները վճարում են հարկերը՝ դրանից հետո միայն շարունակելով ճանապարհը։
Կամո Քոչարյանի խոսքով՝ ճանապարհի սկզբում ոստիկանական անցակետն է, այնուհետև մաքսային անցակետն ու բենզալցակայանը։