Քաղաքականություն

Շիշ բռնողը հետևից ինչ-որ բանով մի քանի անգամ բամփում է գլխին․ Պողոսի երազը 4rd.am

Պողոսի երազը

Բազմոցին փռված՝ կանչում է կնոջը․ «Փիրո՛ւզ, մի հատ կոֆե դիր, համ էլ էն Ազատության ձայնը միացրու, տենանք՝ ինչ են ասում»։ Ու այդ պահին էլ անջատված հեռուստացույցից շատ ծանոթ ու ճղճղան ձայն է լսվում․ «սիրելի ժեխովուրդ, վերջապես եկավ աննախադեպ պատմական պահը, երբ պիտի նախկին շնաբարո դուրսպրծուկների թալանածը վերադարձնենք ձեզ։ Խնդրում եմ բոլորը անձնագրերով մոտենան կառավարության շենքին»։ Ինքը բազմոցից վեր է ցատկում, արագ-արագ թուրքական սպարտիվկան քաշում վրան ու դռնից դուրս նետվում։ «Մի հատ էլ տոպրակ վեկալ, որ Լֆիկի թալանածը բաժանեն՝ պեսոկո՛վ կուզես»,- հուզմունքից կարմրատակած՝ ետևից գոռում է կինը, բայց ինքն այլևս չի լսում։ Իրեն գցում է «Օպելի» մեջ (1,3-նոց բալոն, իդեալական վիճակ, նիսյա չառաջարկել) ու քշում հրապարակ․․․

Բայց արդեն Ամիրյան փողոցից սկսած՝ ահավոր հերթ է ու հրմշտոց։ Մի կերպ արմունկներով ճանապարհ է բացում ու հասնում մետաղյա արգելափակոցին, բայց պարզվում է՝ մուտքը վճարովի է։ Պիտի 5 հազար դրամ փոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Նիսյայով չի լնի՞»,- շողոքորթ ժպտում է «հեղափոխության պահապանների» պարեկներին, բայց սրանք, որպես կոռուպցիայի դեմ պայքարող սկզբունքային մարտիկներ, թարս-թարս նայում են, ու ինքը սուսուփուս վճարում է և հասնում հաջորդ արգելապատնեշին․․․ Պարզվում է՝ այստեղ էլ PCR տեստ են ուզում, եթե չունես՝ կարող ես տեղում անել ընդամենը 18 հազար դրամով։ Փորձում է բողոքել, բայց կողքին կանգնած «ծիգրովկա» տրիկոյով անատամ մի կին հարձակվում է վրան՝ «բա լավ ա՞, որ էն մութուլուսի վախտով մազութը զեմլյա էին տալի, ուզում ես 30 տարվա քանդածը իրեք տարում սարքե՞ն»։ «Եթե էդ նույնը Հ1-ի միկրաֆոնի դեմը ասես՝ PCR տեստը կես գին ա»,- ոգևորվում է պարեկը։ «Հովանավոր՝ Վիվարո ընկերություն»,- անուշիկ ժպտում է Ալենը․․․ Իսկ հրմշտոցի մեջ խեղդվող մարդկանց «Սիլ» ջուր են բաժանում՝ շիշն ընդամենը 400 դրամով․․․

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version