Նիկոլ Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽ 1996-ի մայիսի 10-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է։
1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։
1997-ից հետո, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։ 2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի վերադարձ»։
Բացի այս 109-ը անձից, որոնք կոնֆլիկտի երեք կողմի՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուս հաղորդագրություններում մարդկանց ազգությունները հստակեցված են, գրում է media.am-ը:
«Մեր հավաքագրած տվյալներով 1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։
Եթե Փաշինյանի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում աննախադեպությունը ևս ճիշտ չէ:
Ամբողջությամբ կարդացեք Media.am կայքում։