Քաղաքականություն

Արմեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնն են խոստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղպայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, Սյունիքը նվաճելու դիմաց, Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Իշխանությունների համար հույժ կարեւոր այս օպերացիայի հրամանատարը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ժամանակներում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանն է։

Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ նրա կողմնակիցներին։

Ի դեպ, մարզում նախընտրական ու ներկուսակցական սկանդալներն այս հողի վրա են լինում, մարզպետը ոչինչ չի անում Գորիսում իրենց թեկնածուների հաղթանակի համար, քանի որ ստիպված է լինելու աթոռը հանձնել Խաչատրյանին, եւ իր ներկայացրած թեկնածուն էլ հավանության չի արժանացել։ Ա. Խաչատրյանը մեզ ասաց, որ ինքը Սյունիքի մարզպետ դառնալու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն ունի, գործող մարզպետն էլ իր ընկերն է, եւ իրենք չեն կարող հակամարտության մեջ լինել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version