Քաղաքականություն

ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել. պատգամավոր

Սեպտեմբերի 22-ին դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սեպտեմբերի 22-ին դիմել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ տեղեկացնելով, որ որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ նպատակ ունեմ այցելելու սահմանագծի Սոթք-Խոզնավար հատված և ծանոթանալ տիրող իրադրությանը։

ԳՇ պետը օրենքի խախտումով չի արձագանքել գրությանս։

ԳՇ պետ Արտակ Դավթյանին 2 օր ժամանակ եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս։ Խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել»,- գրել է նա։

Ամենաընթերցվածները

Exit mobile version