«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բարի երեկո։ Եկել եմ բան ասեմ՝ կապված համացանցային աբսուրդի, ապատեղեկատվության շարունակական անվերահսկելի տարածման և մեր անլրջության հետ, քանի որ երեկվա դեպքի հետ կապված սկզբից ինչ ասես լսեցի ու կարդացի:
Առարկայական օրինակով ասեմ, որ ավելի մատչելի լինի. Կհիշեք, որ մեր մոտից օգոստոսին երկու հոգի գերի ընկան, որոնք սկզբում մոլորվել էին, հետո գերի ընկել, իրենցից մեկն իմ զինակիցներից է:
Եթե կհիշեք, սկբից գրեթե մի ամբողջ օր պաշտոական լուր չկար, որ մոլորվել էին, բայց լրատվականները ու ֆբ օգտատերերը ցնցում էին՝ պահանջելով պաշտոնական լուր տարածել, երկու-երեք ավել լայքի ու դիտումի համար:
Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք այ հենց այդքան անգրագետ, անմիտ, անպատասխանատու, խնդիրներին մատների արանքով նայելով և էմոցիաներից դրդված ենք գործում, քանզի փաստացի իրավիճակին չտիրապետելով, մոռանալով, որ հակառակորդը համացանցը համակարգային վերահսկում է, մարդկանց որոնք մոլորվել էին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում և փորձում էին թաքուն դուրս գալ, մեր իսկ ձեռքով դարձրինք գերի, քանի որ հակառակորդին մոլորվելու մասին հրապարակային ազդանշան ենք տվել:
Հույս ունեմ հասկացաք ինչ եմ ասում: Մի քիչ մտածեք մի բան անելուց առաջ: Վստահ եմ՝ մի օր սովորելու ենք լինել շատ ավելի լուրջ, զգոն ու հավասարակշիռ:
Այսքանը: Շնորհակալություն ուշադրության համար։
հարգանքով՝ նավակ Ճոճողը