Քաղաքականություն

Փաստորեն, Լավրովը ճիշտ դուրս եկավ 4rd.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ հայկական կողմը դեռ հստակ չգիտի իր գերիների քանակն Ադրբեջանում, ասել է. «Հիմա, թե քանի հոգի են այս պահին, ի՞նչ կարևոր է: Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ ևս 2 գերի ունենք, որոնք անհետ կորածների ցանկում էին»:

«ՉԻ». Դե հա, էլի: Ի՞նչ կարևոր է, թե քանի գերի ունենք: Գերի են, էլի: Հարյուր հատ այս կողմ, հարյուր հատ այն կողմ, դրանից աշխարհը հո չի՞ քանդվելու: Մեկ է, գերի են:

Ընդհանրապես, զգացե՞լ եք՝ ինչքան թեթև ու հանգիստ են խոսում մեր խնդիրների մասին: Երևի երբ հեռախոսի մարտկոցը նստում է, ավելի շատ են դարդ անում, քան մեր պրոբլեմների դեպքում: Շուշի՞ն ենք կորցրել. դե, դժգույն քաղաք էր: Տարածքային կորուստնե՞ր. դե, սենց թե նենց տալու էինք: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version