Սոցցանցեր

Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՔՊ ներակայցուցիչները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են (Տեսանյութ)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ահազանգում է Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներակայցուցիչների կողմից ընտրախախտումների մասին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները`

1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։

2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։

3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։

4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։

«Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում։ Ժամը 12։00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version