Սոցցանցեր

Սիրիահայ կրպակատերին ծեծել են. ծեծողն էլ ազատ ֆռֆռում է. Մկրտիչ Կարապետյան

Վահրամն է` սիրիահայ մի կարգին մարդ, ով Սիրիայում պատերազմի բռնկումից անմիջապես հետո հայրենադարձվել է: Ունի փոքր կրպակ հրապարակի մետրոյի մոտ, արաբական համեմունքներով գժական բուրգերներ է սարքում,վաճառում,ապրում: Ոչ հարկ է թաքցնում, ոչ ինչ-որ մեկին վնաս տալիս:

Ուրբաթ օրը եսիմ ինչ-որ մեկը, Միհրան անունով,Նալբանդյան փողոցում ապրող թեքվանդոիստ, անցնում է էս մարդու կրպակի մոտով, թքում դրա հարեւանությամբ, հարեւանությամբը որն ա` ուղիղ սեղանին: Վահրամն ասում է,ինչ ես անում,ինչու ես անում: Պատասխանում է` ազատ մարդ է ու ծեծում, խփում Վահրամին: Ոստիկանությունը տանում, Միհրան անունով էդ մեկին մի երկու ժամ պահում է ու ազատ արձակում, դե ոստիկանությունն էլ իր ձեւերով ` դե որ ընթացք տանք, ահագին ժամանակ է քաշելու, գնալու ես, գաս, բան, թեման ջրելու դասական տեքստ: Պիտի դատաբժշկական փորձաքննություն անեն, ձեն ձուն մի շաբաթ ա չկա: Ձեռքի հետ էլ լուրեր, որ էդ Միհրանը ինչ որ պրոբլեմներ ունի, շուտ է բարկանում եւ այլն: Միհրան ասվածը մի 31-32 տարեկան հեքա մարդ է: Հիմա էս մարդը ստացած վնասվածքների պատճառով չի աշխատել, կրել է վնասներ, որոնք չգիտես ով պիտի փոխհատուցի, էս մարդուն ծեծողն էլ ազատ ֆռֆռում է, ոստիկանությունն էլ ասում է եկեք բարիշեք, պրծնի, գնա թե չէ մնացած դեպքերում Վահրամ ջան պիտի ոստիկանություններով ու դատարաններում մի քանի ամիս քաշ գաս,վերջում էլ քեզ դատեն:

Այսպիսի տխուր բաներ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version