Պապ, քեզ չեմ տա ոչ մեկին․․․ – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Պապ, քեզ չեմ տա ոչ մեկին․․․

Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը գրել է․

Գիտես քո եղեւնիները մեծացել են,վարդերը բացված բուրում են։Ջուրը խաղաղ հոսում է տանդ կողքով։Սիրուն աշուն է։Ամեն ինչ լուռ է։ Տան մեջ մարդիկ լուռ են։Միայն մի կատու աղիողորմ ձայնով կանչում է դրսում։Միշտ մտածել եմ, որ երբ գաս ես ինչ արագությամբ կսուրամ քեզ մոտ։Կհարցնեմ,կկռվեմ,կասեմ,չեմ ասի,կմեղադրեմ կամ չեմ մեղադրի,կամ կկարկամեմ ուրախությունից։

Այսօր ես սուրում էի ու չգիտեյի դու կգաս,թե չէ։Քեզ կբերեն, թե չէ։Բայց շտապում էի։Ու հասկանալի էր, որ հույսերը իրականության մեջ մթագնել են։Ու էլ երբեք չեմ տեսնելու քեզ…

Եւ բացվեց մի հին տեսարան ։Տան կողքը դու փոքր եղբորս ձեռքը բռնած զբոսնում ես եւ ընդառաջ գալիս դեպի ինձ։Ես էլ իմ տղայի ձեռքը բռնած դեպի քեզ եմ քայլում։Դու արդեն 40-անց իմ սիրելի ծնողն ես,ես 20 տարեկան իմ սիրելի երեխայի ծնողը։Բայց դու իմ ամենասիրելի մարդն ես,ու ոչ մեկը չի կարող ինձ ավելի մոտ լինել, քան դու: Դու իմն ես,քեզ չեմ տա ոչ մեկին…

Անցան տարիներ։Ես չհամակերպվեցի քեզ կորցնելու մտքի հետ։Այսօր համակերպված էի։Թող բոլորի հետ լինեիր,միայն թե մեկ մեկ տեսնեյի քեզ։

Թող հեռու լինեիր միայն թե ապրեիր,թող չհիշեիր ինձ ,բայց ապրեիր։Սակայն սրանք ժամանակավոր մտքեր էին սփոփանքի ճանապարհին։

Գոնե մի բառ ասեիր,գոնե խոսեինք,գոնե բարկանայիր ասեիր,լակոտ,բայց չէ դու չես խոսելու։Ինչպես միշտ ես եմ ինքս ինձ հետ խոսելու ,կռվելու,արդարացնելու քո չխոսելը։Մի մղձավանջ կարողաների հովտում։

Մնացածի մասին հետո,հետո …
-Արփի,լակոտ,քիչ խոսիր։
-Պապ,քեզ չեմ տա ոչ մեկին։

Արփի

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները