Սոցցանցեր

Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնից նիկոլ փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։

Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։

Ուրեմն եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությու՛ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version