Առողջություն

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» կողմից վճարվող հարկերն էականորեն աճել են

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» դինամիկ զարգացմանն ու եկամուտների՝ պետական պատվերի և վճարովի ծառայություններից գոյացած դրամական մուտքերի ավելացմանը զուգահեռ էականորեն աճել են ընկերության կողմից վճարվող հարկերը։

Այսպես, եթե 2016, 2017, 2018, 2019 թվականներին մեր ընկերության կողմից կատարված հարկային պարտավորությունները կազմել են համապատասխանաբար 65.940.000 ՀՀ դրամ, 58.049.000 ՀՀ դրամ, 56.780.000 ՀՀ դրամ, 73.031.000 ՀՀ դրամ, ապա 2020 թվականին այն կազմել է 93.936.000 ՀՀ դրամ (ներառյալ շահութահարկը)։ Իսկ 2021 թվականի միայն 9 ամիսների ընթացքում ընկերության կողմից վճարվել է ընդհանուր 89.469.000 ՀՀ դրամ հարկեր։

Բացի այդ, որպես 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետիրական ընկերություն, կենտրոնի կողմից 2021 թվականին վճարված շահութաբաժինը կազմել է 52.455.500 ՀՀ դրամ։ Այնինչ, 2016, 2017, 2018, 2019, 2020 թվականներին այն կազմել է համապատասխանաբար 12.864.500 ՀՀ դրամ, 6.094.200 ՀՀ դրամ, 14.327.416 ՀՀ դրամ, 6.834.000 ՀՀ դրամ, 23.556.000 ՀՀ դրամ։

Կենտրոնի կողմից վճարվող հարկերի և այլ պարտավորությունների ավելացումը պայմանավորված է ինչպես ստվերային շրջանառության բացառմամբ, այնպես էլ աշխատողների աշխատավարձի ավելացմամբ։

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրինակ նվիրված, սրտացավ աշխատանքով և պետության նկատմամբ պարտավորությունները պատշաճ կատարելով միայն կարող ենք նպաստել մեր երկրի զարգացմանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version