Արտաքին աշխարհ

Սատկել է Էրդողանի խնամի Օզդեմիր Բայրաքթարը

Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը, հայտնում է ermenihaber.am-ը։

Լուրը հայտնել է նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։

Արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։

Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր գործադիր խորհրդի տնօրենի պաշտոնը։

Թուրքիայի արդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունեցող մի շարք ընկերություններում Օզդեմիր Բայրաքթարը նախկինում աշխատել էր տեխնիկական գծով տնօրեն։

Ամենաընթերցվածները

Exit mobile version