Ներքին գործերի երկաթյա նախարարը – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Ներքին գործերի երկաթյա նախարարը

Խորհրդային Միության փլուզումը խոշորագույն ցնցում էր, որի հետևանքները մարդկությունը մինչ օրս չի կարողացել հաղթահարել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա կայսրության մասնատման աստիճանական գործընթաց էր, բայց սա սխալ ընկալում է, քանի որ ԽՍՀՄ-ի պարագայում գործ ունենք տնտեսական, ինստիտուցիոնալ կայծակնային և ամբողջական փլուզման հետ։ Փաստացի նոր անկախացած հանրապետությունների առջև խնդիր էր դրված ամեն ինչ սկսել զրոյից և քայլ առ քայլ նոր պետական համակարգեր կառուցել։

Եթե Մերձբալթյան երկրներին դուրս դնենք ընդհանուր տրամաբանությունից, ապա մնացյալ 12 հանրապետությունները կանգնած էին չափազանց նման և գրեթե նույնական մարտահրավերների առջև, որոնք էին՝ տարածքային ամբողջականության կազմաքանդման, սովի, քաղաքացիական պատերազմի, զինված հակամարտությունների սպառնալիքները։ Այսպիսի պայմաններում և մթնոլորտում էր իրագործվում անցումը պլանային տնտեսությունից դեպի ազատ շուկայական հարաբերություններ, կոմունիստական տոտալիտարիզմից դեպի բազմագույն անորոշություն և ի վերջո ծնվում էր մասնավոր սեփականությունը։ ՌԴ վարչապետի պաշտոնակատար (1992 հուլիս-դեկտեմբեր) Եգոր Գայդարը, խոսելով ցավոտ ռեֆորմների մասին, միշտ վկայակոչում էր այն հանգամանքը, որ դրանք չէին կարող առավել մեղմ և մարդկային լինել, քանի որ չկային ինստիտուտներ և համապատասխան օրենսդրություն։ Չկար նաև ինստիտուտ ստեղծելու ժամանակ, քանի որ դրսում կանգնած էր սովի և քաղաքացիական պատերազմի սպառնալիքը։ 

Հնարավոր է՝ շատերին վերոհիշյալ նկարագրությունները ձանձրացնեն, բայց իմ համոզմամբ ժամանակաշրջանի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ դրա էությունը։ Հակառակ պարագայում մարդիկ բավականին հաճախ մոլորվում են՝ կարծելով, թե ամեն ինչ հրաշալի էր, պարզապես ԽՍՀՄ-ն ինքն իր համար փլուզվեց, իսկ նոր քաղաքական վերնախավերը եկան, քանդեցին ու տիրացան դրա հարստությանը։ Բնականաբար այդպես չի, ինչպես վերևում նշեցինք, նոր պետությունները անցել են դժոխային փորձությունների միջով, և նրանցից յուրաքանչյուրը դրանք հաղթահարել է յուրովի։ 

Անցնելով բուն թեմային՝ նշենք, որ փորձությունների հաղթահարման և արդյունավետության տեսանկյունից Հայաստանը առաջին հորիզոնականներում է։ Սա զարմանալի և նույնիսկ ապշեցուցիչ փաստ է, քանի որ այն փոքրիկ տարածքով, աղքատ ռեսուրսներով և սահմանափակ հնարավորություններով հանրապետություն էր։ Բացի այդ, Հայաստանի խնդիրները կրկնակի շատ էին մյուս պետությունների հետ համեմատած՝ ավերիչ երկրաշարժի հետևանքներ, տնտեսական շրջափակում, հարյուր հազարավոր գաղթականներ, էներգետիկ ճգնաժամ և զինված հակամարտություն Ադրբեջանի հետ։ 

Այսպիսի հավելյալ և անլուծելի թվացող խնդիրներով փոքրիկ Հայաստանը շատ ավելի կայուն, ամուր և դիմացկուն գտնվեց, քան իր հարևանները և նույնիսկ՝ Ռուսաստանը։ Արագընթաց քայլերով այն հիմնային քայլեր ձեռնարկեց պետական ինստիտուտների կառուցման գործում և շատ ավելի ճկուն ու սահուն գտնվեց տնտեսական համակարգի կերպափոխման բարդագույն գործընթացում։ Խուսափեց քաղաքացիական պատերազմից և վճռական հաղթանակ արձանագրեց Ադրբեջանի հետ քայքայիչ պատերազմում։ Համեմատության համար նշենք, որ այդ նույն ընթացքում Վրաստանն ու Ադրբեջանը ներքաշվեցին ներքին անկայունության և քաղաքացիական պատերազմների մեջ, ինչպես նաև ծանրագույն պարտություններ կրեցին և էական տարածքային կորուստներ ունեցան։ Իսկ Ռուսաստանը, խրվելով տևական ցնցումների և տատանումների մեջ, ի վերջո 1998-ին կանգնեց դեֆոլտի առջև։ 

Հայաստանի այս հաջողությունները օդից չեն ընկել։ Դրանց ետևում իրական մարդիկ են կանգնած՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, վարչապետ Վազգեն Մանուկյանը, վարչապետ Հրանտ Բագրատյանը, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և այսպես շարունակ։

Վերոհիշյալ գործիչների, ինչպես նաև 90-ականների Հայաստանի վերաբերյալ գնահատականները չափազանց տարբեր են ու հակասական։ Խուսափելով նեղ կուսակցական բանավեճերի մեջ ներքաշվելու հեռանկարից՝ նշենք, որ «Հայկական հրաշքի» առաջնային պատճառներն էին ներքին կայունության ապահովումն ու կենտրոնացված պետական համակարգի ձևավորումը։ Առանց այս կարևորագույն հանգամանքը հաշվի առնելու հնարավոր չէ հասկանալ պատերազմում հաղթանակն ու ընդհանրապես Հայաստանի կենսունակ գտնվելը։ Այլ խոսքով՝ ռազմաճակատը ամուր էր, քանի որ Երևանը խաղաղ էր ու բանական։ Ի տարբերություն Ադրբեջանի, որը թաղված էր ներքին ցնցումների և կենտրոնախույս դրսևորումների մեջ։ 

Կայունության, կարգ ու կանոնի և ուժեղ պետության մարմնավորումը Վանո Սիրադեղյանն էր՝ Ներքին գործերի երկաթյա նախարարը։ Կյանքի բերումով և իհարկե անարդար կերպով նա շատերի կողմից դիտարկվում է միայն որպես տաղանդավոր գրող, խորը մտավորական կամ էլ ամենակարող և հզոր սուպերնախարար։ Այս փայլփլուն մակդիրների ճոխության տիրապետությամբ ստվերվում է նրա մեծագույն ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը, ծառայություն, առանց որի պարզապես անհնար կլիներ առաջ շարժվել։ Վանոյի պետական և քաղաքական գործունեությունը պետք է բնութագրել որպես համակարգաստեղծ աշխատանք։ Վերադառնալով Գայդարի ինստիտուտների չգոյության թեմային՝ նշենք, որ փաստացի Վանոն հենց այն քիչ գործիչներից էր, որը գրեթե չգոյությունից նոր ինստիտուտ կառուցեց՝ Ներքին գործերի նախարարությունը կամ էլ ոստիկանությունը։ Հաճախ բարդագույն այս աշխատանքը թերագնահատվում է կամ էլ ստվերվում է՝ առաջնությունը տալով Տեր-Պետրոսյանի դիվանագիտական փայլուն հաղթանակներին կամ էլ Վազգեն Սարգսյանի բանակաշինությանը։ Իրականում սրանք հավասարազոր, մեկը մյուսին փոխլրացնող ոլորտներ են։

Վանոն իր ժամանակի ստեղծագործությունն էր, նա ասպարեզ մտավ այն ժամանակ, երբ կար նրա գործելու և լինելության պահանջը։ Խոսքը պատերազմի երկրորդ՝ շատ ավելի վտանգավոր ճակատի մասին է։ Եթե Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը կռվում էին Ադրբեջանի դեմ, ապա Վանոյին վիճակված էր դիմագրավել և ծնկի բերել ներքին թշնամուն՝ հանցագործ խմբավորումներին, զինված մաուզերիստներին, ահաբեկիչներին։ Նա պետք է սանձեր Հայաստանը ներսից քայքայող քաոսը, որ Հայաստանը կարողանար կռվել արտաքին թշնամու դեմ։ Բարդագույն այս առաքելությունը կյանքի է կոչվել փայլուն և օրինակելի կերպով։ Ընդամենը տասը տարի հետո նույնը պետք է իրականացվեր նաև հարևան Վրաստանում՝ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորությամբ։

Այս դեպքում հանցավորության դեմ պայքարը առաջնորդում էր Վանո Սիրադեղյանի անվանակից, Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին։ Վրացական փորձը աշխարհում լայնորեն լուսաբանված է և գովազդված։ Իսկ 90-ականների Հայաստանը միջազգային մամուլում ներկայացված է խիստ աղքատիկ և հակիրճ ձևակերպումներով, քանի որ այն երբևէ չի դիրքավորվել որպես հակառուսական պայքարի պլացդարմ։ 

Ի դեպ և՛ Մերաբիշվիլին, և՛ Սիրադեղյանը մեղադրվում են գրեթե նույն մեղքերի՝ բռնությունների, սպանությունների և ընդհանրապես կոշտ և վայրագ մեթոդների կիրառման մեջ։ Վանո Սիրադեղյանի պարագայում ենթադրյալ սպանությունների (կարծում եմ՝ հորինված) թեման մի կողմ թողնենք և փաստենք, որ հանցագործ խմբավորումների և զինված մաուզերիստների դեմ հնարավոր չէ նուրբ և քաղաքավարի միջոցներով պայքարել, հատկապես նոր ստեղծված պետությունում։ Այս առումով նրա կոշտ և անհանդուրժող վարքագիծը ոչ միայն ընկալելի է, այլ նաև արդարացված։ Այլ խնդիր է, որ հանրային լայն շրջանակների կողմից պայքարն այդ պետք է սվիններով ընդունվեր։ Դե սովետական միլիցիային ատող և կրիմինալը ռոմանտիզացնող ազգաբնակչությունը չէր կարող մեկ գիշերվա ընթացքում բարձր քաղաքացիական գիտակցություն ձեռք բերել, հատկապես, երբ ԽՍՀՄ փլուզման և ավերիչ պատերազմի հետևանքով ի հայտ եկած ծանր հետևանքները նույնականացվում էին իշխանության առաջին դեմքերի հետ։

Շատերը ատում էին նույնիսկ պատերազմ հաղթած բանակի հրամանատարին՝ Վազգեն Սարգսյանին։ Բայց մարդկանց պետք չի մեղադրել, չէ՞ որ նրանք էլ իրենց աղքատությունը, դժբախտությունն ու թշվառությունը ինչ-որ կերպ պետք է իմաստավորեին։ Այս առումով չափազանց բարդ է նրանց բացատրել ազատ շուկայի, կապիտալիզմի և պատերազմի ի հայտ բերած անդեմ խնդիրների մասին, քանի որ ցասումով լցված մարդուն մարդկային դեմքով ատելության թիրախ է անհրաժեշտ։

Իր հարցազրույցներից մեկում Վանո Սիրադեղյանը նշում է, թե ինքը չի ուզում քավության նոխազ դառնալ։ Միգուցե միտքն այս արտահայտելիս նա հասկանում էր, որ դա արդեն իսկ իրականություն է, որից հնարավոր չէ խուսափել։ Անհնար է պատերազմ մղել օտարերկրյա գործակալներով, զինված ֆիդայիններով և ռոմանտիզացված կրիմինալով երկրում ու չդառնալ քավության նոխազ։ 

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իհարկե խոշոր տրամաչափի գործիչ է, երևի թե վերջին հարյուր տարիների ընթացքում ամենամեծը, բայց նա էլ ապահովագրված չէ սխալներից և վրիպումներից։ Նրա բազմաքայլ և մաթեմատիկական ճշգրտությամբ կոմբինացիաներում երբեմն անճշտություններ են պատահում։ Ասվածի համատեքստում կարող ենք նշել, որ առաջին նախագահի թերևս ամենակոպիտ սխալը Վանո Սիրադեղյանի ազատումն էր Ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Ընդհանրապես Տեր-Պետրոսյանին բնորոշ է շախմատային ֆիգուրների տրամաբանությամբ քաղաքական միավորներին տանել-բերելու, հանել-դնելու, էս կողմ-էն կողմ տեղաշարժելու քաղաքականությունը։ Վանոյի պարագայում սա կործանարար հետևանքներ ունեցավ, բայց ոչ թե ՀՀՇ-ի կամ էլ իշխանության, այլ առաջին հերթին հենց Հայաստանի համար։ 

Օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված՝ 1990-ականներին Հայաստանում ձևավորվել էր չափազանց զորեղ և կենտրոնացված պատերազմական բյուրակրատիա։ Պետությունը սաղմնավորվել և ստեղծվել էր պատերազմի հետ զուգընթաց և դրա տիրապետող գաղափարական հիմքերի վրա։ Այլ կերպ լինել չէր կարող։ Բնականաբար պատերազմական բյուրոկրատիան պատերազմի ավարտից հետո պետք է դառնար ներքին կյանքի ամենաառանցքային դերակատարներից մեկը՝ աստիճանաբար ներծծվելով քաղաքական և տնտեսական համակարգերի մեջ։ Թյուր կարծիք կա, թե 1998-ից հետո 20 տարի երկրում իշխանության է եղել օլիգարխիան։

Իրականում 1998-ից մինչև 2018-ը պետությունը կառավարվել է հենց պատերազմական բյուրոկրատիայի կողմից, որը տիրապետում և վերահսկում էր խոշոր կապիտալին։ Վերադառնալով նախնական թեմային՝ նշենք, որ պատերազմական բյուրոկրատիայի հետ զուգընթաց ի հայտ էր եկել մյուս զորեղ ուժը՝ ՆԳՆ-ն։ Սրա կարգավիճակը քմահաճույքի հետևանք չէր, քանի որ այս կառույցը նույնպես անցել էր պատերազմի միջով, հաղթել էր՝ դառնալով ներքին կյանքի մյուս ազդեցիկ դերակատարը։ Այսինքն, այս երկու ինստիտուտները հզորացել են ոչ թե իրար հավասարակշռելու համար, այլ օբյեկտիվ իրականության թելադրած պայմաններում դրսևորվել են որպես երկու զորեղ միավորներ՝ ակամայից ստանձնելով նաև հակակշռի գործառույթներ։ 

Պատերազմում հաղթանակած բյուրոկրատիան խաղաղ պայմաններում չափազանց վտանգավոր համակարգ է, հատկապես, երբ ինքն իր համար ձևավորում է խարիզմատիկ և վառ առաջնորդ։ Վտանգի չեզոքացման համար անհրաժեշտ է կա՛մ կազմաքանդել այդ համակարգը, կա՛մ էլ հակակշռել և վերահսկելի դարձնել։ Փաստացի հենց ՆԳՆ-ի երկաթյա նախարարն էր զսպում ռազմաքաղաքական բյուրոկրատիայի էքսպանսիան՝ արգելակելով դրա ընդլայնման բնական պահանջները։ Իրադրությունը փոխվեց Վանոյի հեռացումից հետո։ Հավասարակշռությունը խաթարվեց, և ռազմաքաղաքական ազդեցիկ կաստան անարգելք պատրաստվում էր ներխուժել նախագահական նստավայր։ 

Բայց խնդիրը միայն իշխանության մեջ չէ։ Որքան էլ ես ՀՀՇ-ի ջատագով լինեմ, բայց, միևնույն է, մեկ կուսակցության իշխանազրկումը չի կարող ինձ համար պատմական տեսանկյունից մեծ կորուստ լինել։ Ինչպես առաջին նախագահն է իր հրաժարականի խոսքում նշում, խնդիրը շատ ավելի խորքային է և վերաբերում է պետության հիմնադրույթներին և ընդհանրապես բովանդակությանը։ 

Շարունակությունը կարդացեք newarmenia.am կայքում։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները