Արտաքին աշխարհ
Էրդողանի հայտարարություններից հետո Ասադը հարձակման է ուղարկել T-90 տանկեր թուրքական զորքերի վրա
Հալեպի նահանգի առաջնագծում Բաշար Ասադի իշխանությունը զորքերն ուժեղացում է: Հրետանին ու տանկերը տեղափոխվում են Սիրիայի հյուսիս:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդարանի ակտիվիստների խոսքով՝ առաջնագիծ են ժամանել լրացուցիչ ուժեր: Մյուս կողմից, Սիրիայի ազգային բանակի ուժերը, որոնք վերահսկվում և աջակցվում են Թուրքիայի կողմից, գտնվում են դիրքերում և լիարժեք պատրաստության վիճակում են:
Միլիցիան ստացել է հրետանի և Տ -90 տանկեր: Հալեպում իրադարձությունների արագ զարգացումը համընկավ Սիրիայի հյուսիսում և հյուսիս -արևելքում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքների հետ:
Սիրիայում թուրքական ուժերի հրամանատարությունը նրանց վստահելի խմբերին կարգադրել է բարձրացնել պատրաստակամությունը: Այս հրամանները հնչել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության հայտարարություններից հետո՝ «ահաբեկիչների դեմ մոտալուտ պայքարի» մասին:
Միաժամանակ թուրքական զորքերը վերսկսել են հրետակոծությունը քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Արկերը հարվածել են Էլ-Մալիքիա և Քալաաթ-Շավարգա գյուղերում տեղակայված դիրքերին: Հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: