Քաղաքականություն

Հատված կառավարության փակ նիստում Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված ելույթից 4rd.am

ՍԱՏԻՐԻԿՈՆ

․․․ Լավ, անցնենք օրակարգի հաջորդ հարցերին։ Հայաստանում 18 նոր ատոմակայան կառուցելու ծրագիրը հաստատվեց, Թալինի մետրոպոլիտենի նախագծային աշխատանքների մեկնարկի համար 3 միլիարդը հատկացրեցինք․․․ Էս չհասկացա, Ալենի ախպոր ծնունդն ա՞․․․  ՊՇՌ պարտադիր թեստերը դարձրեցինք 6 ժամը մեկ, «Ճ» տառով սկսվող ազգանուններով թոշակառուների թոշակները բարձրացրեցինք 32 դրամով․․․ Էս ի՞նչ ա, ինչի՞ ենք ՀՀ քաղաքացիների անձնագրերը 2 տարով տալիս։ Մի ձևի պարտադրանքի նման ա, ստացվում ա, որ պետությունը 2 տարին մեկ նոր անձնագիր ա պարտադրում, բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը։ Ավելի լավ ա՝ որոշում ընդունենք, որ ՀՀ քաղաքացիները պարտավոր են 6 ամիսը մեկ փոխել իրենց անունները։ Էդ դեպքում քաղաքացիներն իրենք իրենց կամքով 6 ամիսը մեկ կգան նոր անձնագիր ստանալու։ 

Հաջորդ կետը՝ «Նիկոլ Փաշինյանին հատկացնել 55 միլիոն դոլար»։ Հա, էս չզեկուցվող ա, չէ՞։ Դեմ-ձեռնպահ չկա։ Անցանք առաջ։ Այ սա շատ լավ որոշում ա՝ ովքեր իրենց այգիների ծառերն արմատախիլ անեն, կառավարությունից անվճար տնկիներ կստանան։ Բայց սա լրամշակման կարիք ունի։ Պետք է ավելացնել՝ նրանք, ովքեր իրենց տները հիմքից կքանդեն, նոր տուն կառուցելու համար արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկ կստանան։ Այո, պրն Մարության, համաձայն եմ, իսկ ովքեր չքանդեն՝ թող քաղաքապետարանը քանդի, բայց՝ բնակչի հաշվին։ Հաջորդ կետը ո՞րն ա։ «Նիկոլ Փաշինյանին հատկացնել 55 միլիոն դոլար»։ Էս վրիպակ ա, հա՞, նույն բանը երկու անգամ եք գրել։ Ոչինչ, թող մնա, հո ավելորդ փող չե՞նք ծախսելու նորից տպենք։ Դեմ-ձեռնպահ չկա։

Անցանք առաջ։ Արդարադատության նախարարը հանդես է եկել միանգամից երկու առաջարկով։ Առաջին՝ բոլոր կաբինետներում վարչապետի լուսանկարից բացի փակցնել նաև նրա սրտի կարդիոգրամման, որպեսզի, մեջբերում եմ, «յուրաքանչյուր պաշտոնյա տեսնի, թե ինչպես է բաբախում նվիրյալ առաջնորդի սիրտը», և երկրորդ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության հաղթանակը քրեականացնել։ Ի՞նչ ասեմ, անձամբ ես դեմ եմ, բայց եթե թիմը պնդի․․․ 

Շարունակությունը կարացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version