Քաղաքականություն

Մնացե՛ք ձեր կանանց յուբկաների տակ ու դողդողալով սպասեք իմ հրամաններին. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Քաղաքական ավանտյուրիստնե՛ր, գիտենք, որ բոլոր ժամանակներում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը ձեզ համար բիզնես է, այսինքն՝ փող եք աշխատում, բայց, մի՞թե դուք այդքան այլասերված եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով (ձեր նողկալի կյանքը փրկելով), հիմա ձեր քաղաքական գործունեության հիմքն իբրև դարձրել եք Հայաստանի ու Հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Հայաստանի փրկության կազմակերպումը:

Մի՞թե դուք այդքան անբարոյական եք, որ, 44-օրյա պատերազմից փախչելով ու թաքնվելով ձեր պադվալներում, ձեր կանանց յուբկաների տակ, պատերազմից հետո կարող եք խոսել Հայաստանի անվտանգության ու Հայաստանի փրկության մասին:

Բա, ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խառնածին Ադրբեջանի ԶՈՒ հարձակվեցին մեր Սուրբ Արցախի և մեր Սուրբ Հայաստանի վրա: Հը՞: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվեր, որ է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները:

Ա՛յ ոչնչություններ, Հայրենիքի պաշտպանությունից՝ 44-օրյա պատերազմից փախած տականքներ, այս ի՞նչ հայրենասիրական պաթոսներով հոդվածներ եք գրում, ժողովներ, համագումարներ եք կազմակերպում, հարցազրույցներ եք տալիս, Սուրբ Եռաբլուր պանթեոն եք այցելում:

Ինչի՞ համար: Ուզում եք ասել, որ դուք հայրենասե՞ր եք և մտահո՞գ եք Հայաստանի ճակատագրով: Հա՞: Ա՛յ պայթած որդեր, հայրենասերները քաղաքական ավանտյուրաներով երբեք չեն զբաղվում, նրանք իրենց ընտանիքների և իրենց Հայրենիքի դեմ թուրքի կողմից սանձազերծված պատերազմից երբեք չեն փախչում ու ձեզ պես երբեք չեն թաքնվում իրենց պադվալներում կամ իրենց կանանց յուբկաների տակ, այլ գիտակցված, վազելով գնում են սահմանագիծ և իրենց կյանքի գնով պաշտպանում Հայրենիքն ու իրենց ընտանիքները:

Նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն Հայրենիքի պաշտպանության ու փրկության, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա չի կարող այսօր խոսել Հայաստանի ու Հայ ազգի անվտանգության ապահովման և Հայաստանի փրկության մասին, առավել ևս հավակնել Հայաստանը ղեկավարելուն:

Հիմա, հասկանո՞ւմ եք, թե ովքեր եք դուք, ա՛յ քաղաքական ավանտյուրիստներ: Մնացե՛ք ձեր պադվալներում և ձեր կանանց յուբկաների տակ ու դողդողալով սպասե՛ք իմ որոշումներին և հրամաններին…»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version