Սոցցանցեր

Արցախը ռուսներին նվիրած, ինքնիշխանությունը ոտնատակ տված, ՀՀ-ն ռուսական զորքերի գառաժ սարքած էակը ոչ մի կապ չունի Վանոյի հետ

Տաթևիկ Պողպատյանը ֆեյսբուքում գրել է․

Արցախը ռուսներին նվիրած, ինքնիշխանությունը ոտնատակ տված, ՀՀ-ն ռուսական զորքերի գառաժ սարքած էակը ոչ մի կապ չունի Վանոյի հետ:

Ուրեմն հատկապես էս իշխանությունը չէր կարող Վանոյին վերադարձնել, որվհետև էս իշխանությունը հակաանկախական է իր բնույթով:

էս իշխանությունը, անգամ Վանոյի ասած սովետական շոշափուկ չի, այլ էդ շոշափուկների տասովշիկ ու կամակար իշխանություն է: Նիկոլը երբեք չի եղել քաղաքական անկախ գործոն ու չէր էլ դառնալու:

Արցախը ռուսներին նվիրած, ինքնիշխանությունը ոտնատակ տված, ՀՀ-ն ռուսական զորքերի գառաժ սարքած էակը ոչ մի կապ չունի Վանոյի հետ:

Անգամ Սերժն ու Ռոբը ավելի շատ կապ ունեն էն արժեքների հետ, քան այս երևույթը, որը մաքսիմում կարող է վատ նամակ գրել ռուսաց ցարին, դրանից ավել սա չի արել չի էլ անելու: Բայց կարևորը հակառուսական ու անկախական, իբր հպաաաարտ ու իբր ինքնիշխաաաան էր իրան հայտարարում: Տեսանք:

Ինչքան Բաբաջանյան Արմանն է հակառուս, մի տասը էդքան էլ Նիկոլն ու իրա թերթն էր հակառուս կամ հակասերժ:

Կարճ ասած, մենակ լուրջ դեմքով մի գրեք, որ չէիք սպասում էս իշխանություններից նման բան: Անգամ ռոբի իշխանության դեպքում ավելի հավանական էր, որ Վանոն գար քան սրա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version