Առողջություն

Մարինա Խաչատրյանի ծնողները պատվաստվել են․ նույնիսկ ծնողնե՞րը չեն վստահում նրա բժշկական գիտելիքներին

Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ պատվաստելով հիվանդությունը տարածում են։ Նա շեշտեց, որ իշխանությունների կողմից կիրառվող գործողությունները հետապնդում են զուտ քաղաքական բռնաճնշումներ ու հետապնդումներ են. «Օրինակ, ինձ ազատել են աշխատանքից հենց միայն այն պատճառով, որ մարդկանց ասում եմ ճշմարտությունը պատվաստումների մասին՝ընդ որում չտանելով հակապատվաստումային քարոզ, այլ դեմ լինելով և մարդկանց բացատրելով իրենց իրավունքները և դեմ լինելով ցանկացած պարտադրանքի։ Որովհետև դրանք և մարդկային և բարոյական և առողջապահական, բժշկական օրենքներից դուրս են և ունենք պարտավորություններ որոշակի մմիջազգային կառույցների առջև՝ օրինակ ԵԽԽՎ-ի, օրինակ Նյուրնբերգյան կոդեքսի, որտեղ հստակ նշվում է, որ որևէ պարտադրանք չի կարելի, արգելված է»,- ասաց Խաչատրյանը։

«Պատվաստելով՝ հիվանդությունը տարածում են։ Ընդ որում՝ տարածում են մուտանտ շտամերը։ Քանի մենք շատ ենք պատվաստում, այնքան շատ ենք ունենալու հիվանդացություն և մահեր։ ՀՀ Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ին տրամադրում է մեր ներպետական տվյալները՝ հիվանդացության, մահացության և պատվաստումների ցուցանիշի վերաբերյալ և մենք հենց ԱՀԿ կայքից տեսնում ենք, որ օրինակ անցյալ տարի այս շրջանում օրինակ, հիվանդացությունը բարձր էր, քան հիմա էր, բայց մահվան դեպքերն ավելի ցածր էին, քան մենք ունենք հիմա։ Ընդ որում՝ ես նշում եմ անցած տարվա պիկի մասին, իսկ հիմա, երբ մենք կատարում ենք պատվաստումներ, մենք դեռ մահվան պիկին չենք հասել՝ մահերը գնալով ավելանում են։ Եվ հենց դրանում է նաև իմ ահազանգը, որ այսօր պատվաստումների միջոցով տարածելով նոր մուտացված շտամեր՝ ավելացնում են մահվան դեպքերը։ Ես իրենց էլ եմ ասել՝ որքան պատվաստեք, այնքան շատ մարդ է հիվանդանալու և այնքան շատ մարդ է մահանալու»,-ասաց Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ հատկապես կրթական հաստատություններում , որտեղ ուսուցիչներին ստիպում են պատվաստվել և մեծ թվով ուսուցիչներ արդեն պատվաստված են՝ իրենք հանդիսանում են վարակակիր և կրում են մուտացված շտամներ՝ լինի դա դելտա, թե այլ շտամ։ «Ինչու եմ ես այս պնդումը անում, որովհետև այս մասին հստակ գրված է պատվաստանյութերի ինստրուկցիաներում։ Օրինակ Astra Zeneca-ն պարունակում է շիմպանզենայի ադենովիրուս՝ ռեպլիկացիայի դեֆեկտով։ Սա նշանակում է, որ պարունակում է մուտանտ վիրուս։ փաստացի ներարկելով այդ ամենը մեր ուսուցիչներին, նրանց դարձնում են վարակակիր, ինչի արդյունքում ուսուցիչները շփվելով աշակերտների հետ՝ վարակում են նաև աշակերտներին։ Եվ այսօր այդ մասին չգիտես ինչու պատկան կառույցները չեն բարձրաձայնում, բայց այսօր հիվանդությունը վխտում է հիվանդանոցներում։ Եվ սա նաև ազգային անվտանգության տեսանկյունից եմ ես նայում։ Ցավոք սրտի, կարող ենք կանխատեսել, որ գալու է մի պահ, որ ասելու են՝ ահա, տեսեք,ե րեխաների շրջանում հիվանդացությունը բարձր է և պետք է երեխաներին էլ պատվաստել։ Եվ մենք տեսել ենք, որ որոշ սպիտակ խալաթավորներ նման հայտարարություններ արդեն անում են՝ այդ թվում նաև նախարարության աշխատողներ»,- նշեց Խաչատրյանը։

Մեր հարցին, թե արդյոք իր ընտանիքի անդամները պատվաստված են, ասաց, որ իր ընտանիքից ծնողներն են ստացել չինական պատվաստանյութ։ «Իմ ընտանիքի անդամներից ծնողներս են ստացել չինական պատվաստանյութ։ Դա իրենց ընտրության իրավունքն է՝ ես չեմ պատվաստվել ու երբեք չեմ պատվաստվելու։ Որևէ մեկի նկատմամբ բռնություն երբևէ չեմ պատրաստվում կիրառել, երբևէ չեմ ապտրաստվում խաբել իմ հասարակությանը, իմ հանրությանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version