Քաղաքականություն

Բայց էսքա՞ն էժանագին ու աննամուս․ Քրեական օրենսգրքով նախատեսված ինչքան բառ կա, սրանց հասնում է 4rd.am

Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը, «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը.

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ: Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից»։ 

«ՉԻ». Այսքանն է ասել: Անկեղծ ասած, որոշել էինք չանդրադառնալ Ռուզան Տոնոյանի այս հայտարարությանը, քանի որ հենց ինքն էր խնդրել զերծ մնալ մեկնաբանություններից:

Բայց… այն, ինչ արել է Ալեն Սիմոնյանի կայքը՝ Araratnews-ը, սրան արդեն չանդրադառնալ անհնար է: Վերցրել են, Ռուզան Տոնոյանի այս հայտարարությունն իրենց կայքում են տեղադրել ու վերնագրել. «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի. Վանո Սիրադեղյանի այրի»:

Մի սրանց էժանությանը նայեք, էլի: Սրանց գրածից ստացվում է, որ Վանո Սիրադեղյանի այրին գոհ ու շնորհակալ է կառավարությունից, զգացված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հոգատարությունից:

Երբ ճիշտ հակառակն է. տիկին Տոնոյանը, պարզապես չցանկանալով սրացնել կրքերը, նրբանկատորեն խուսափել է իշխանության հասցեին ասել այն, ինչին արժանի են: Նրա ասածը իրականում սա է. գոհ ու շնորհակալ ենք, որ կառավարությունը Վանո Սիրադեղյանի վախճանից մի շաբաթ անց, մի կեսբերան հայտարարում է կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին, առավել ևս գոհ ենք Նիկոլ Փաշինյանից, որ էդ մի կեսբերանն էլ չի լայաղ արել ասել, ծպտուն այդպես էլ չի հանել, ավելի լավ է, ձեր ողորմածությունը ձեզ պահեք, շատ մի՛ տանջվեք, նեղություն մի՛ տվեք ձեզ, մենք մեր ծանր բեռը ինքներս կշալակենք: 

Ռուզան Տոնոյանը հենց այդպես էլ մեկնաբանել է իր հայտարարությունը. «Եթե հեռանկարները հստակ լինեին, «ծանր վերադարձ» չէի կոչի»: Ասենք, մի քիչ ամոթի զգացում ունեցող իշխանությունները հուր-հավիտյան գետինը կմտնեին այս խոսքերից: 

Շարունակությունը կարացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version