«Հրապարակ» թերթը գրել է. «Մեզ ասացին, որ վերջին շաբաթներին անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին չի վստահում, որովհետև մամուլում գրվել է, որ ռուսները նրան են տեսնում վարչապետի պաշտոնում, և Հայաստանում ռուսական ազդեցության շրջանակներին ասվել է` աջակցեք վերջինիս: Երեկ երեկոյան Փաշինյանը վերջապես հանդիպեց թիմակիցների հետ․ նա ԱԺ էր եկել՝ ՔՊ խմբակցության հետ քննարկելու իրավիճակը»։
«ՉԻ». «Մեզ ասացին»-ը մոտավորապես այսպիսի իրավիճակում է եղել. Ալեն Սիմոնյանը երեկոյան տուն է վերադարձել, տանեցիների առաջարկին, որ հաց ուտի, հրաժարվել է, նրանք հարցրել են պատճառը, խորհրդարանի խոսնակն էլ տխուր ձայնով ու հայացքը վերև ուղղելով ասել է՝ այլևս չի վստահում:
Տեսնես «Հրապարակը» ի՞նչ մամուլ է կարդում, որ տեսել է, թե իբր գրել են՝ ռուսները հրահանգել են աջակցել Ալեն Սիմոնյանին: Եթե անգամ եղել է նման հրապարակում, ապա դրա խորագիրը հաստատապես եղել է՝ «Սատիրիկոն»:
Մամուլը ուրիշ բան է գրել: Գրել է, որ Ալեն Սիմոնյանի այցը Ռուսաստան ուղեկցվել է տհաճ միջադեպերով: Օրինակ՝ ՌԴ արտգործնախարարը բավական ուշ է ժամանել ՀՀ խորհրդարանականների հետ հանդիպմանը, հանդես է եկել հայտարարությամբ և չի լսել հայկական կողմի պարզաբանումները:
Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։