Արտաքին աշխարհ

Բայդենի գնահատականը Արցախում Թուրքիայի արածին 1in.am

«Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», ԱՄՆ Կոնգրեսում իր թեկնածության քննարկմանը պատասխանելով սենատորների հարցերին, ասել է Էնթոնի Բլինքենը, որին Ջո Բայդենն առաջադրել է Պետքարտուղարի պաշտոնի համար: Իսկ Թուրքիայի դերի և մասնավորապես ղարաբաղյան պատերազմի համատեքստում դերակատարման մասին հարցը ուղղել է սենատոր Մենենդեսը, որն, ինչպես հայտնի է, հայամետ համարվող սենատորներից է:

Էնթոնի Բլինքենի պատասխանը առաջին հայացքից բավականին հստակ է, մյուս կողմից, սակայն, խորքային դիտարկման պարագայում առաջանում են հարցեր: Մասնավորապես, Արցախի դեմ պատերազմում Թուրքիան գործել է այնպես, ինչպես կակնկալեր ԱՄՆ իր ռազմավարական դաշնակցի՞ց, թե՞ ոչ:

Պատերազմը համընկավ ԱՄՆ նախագահի ընտրության ամենաթեժ, եզրափակիչ փուլին, ընդ որում՝ հատկանշական է, որ փաստորեն դադարեց հենց ընտրությունից անմիջապես հետո՝ նոյեմբերի 8-ին ընտրությունն էր, իսկ 9-ին հայտնի եռակողմ համաձայնագիրը: Թե՛ Ջո Բայդենը, թե՛ անգամ Թրամփն ու իր վարչակազմը փորձեցին անել մի քանի հայանպաստ հայտարարություն՝ հասկանալիորեն պայքարելով ձայների համար, մասնավորապես Կալիֆոռնիայում: Բանն այն է, որ այնտեղ կոմպակտ բնակվող հայկական մեծ համայնքը տեսակարար կշռով նշանակալի ծավալ է Կալիֆոռնիայի նահանգում՝ արդյունքի տեսանկյունից: Իսկ Կալիֆոռնիան ԱՄՆ նախագահի ընտրական սխեմայում ամենաշատ ընտրիչ տվող նահանգներից է՝ 58 ընտրիչ, և այդ նահանգում հաջողության համար պայքարը միշտ լինում է բավականին ինտենսիվ:

Ամբողջությամբ կարդացեք 1in.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version