Դպրոցներում դասավանդող ուսուցիչների 99 տոկոսից ավելին դպրոցական մակարդակում անգամ չի տիրապետում իր դասավանդած առարկային – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Դպրոցներում դասավանդող ուսուցիչների 99 տոկոսից ավելին դպրոցական մակարդակում անգամ չի տիրապետում իր դասավանդած առարկային

Հմայակ Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է․

‼️Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը դիմել է բոլոր ուսուցիչների ընդամենը 1,5 տոկոսը: Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդկանց հնարավորություն է տրվել հավելավճար ստանալու, սակայն միայն 1,5 տոկոսն է մտածել, որ կկարողանա պատասխանել իր դասավանդած առարկայի վերաբերյալ հարցերի 70 տոկոսից ավելիին (անցողիկ շեմը 70 տոկոսն էր):

Եթե կարծում եք, որ վերոնշյալ թվերը վատ ցուցանիշներ են (ճիշտ եք կարծում), ապա ասեմ, որ ողբերգականը առջևում է: Պարզվում է, որ ատեստավորման անհրաժեշտ շեմը չի հաղթահարել կամավորության սկզբունքով դիմած ուսուցիչների կեսից ավելին՝ 53 տոկոսը:

Ես ծանոթացել եմ հայերենի և մաթեմատիկայի հարցաշարերին և կարող եմ փաստել, որ հարցաշարերում դպրոցական մակարդակի հարցեր են, նույնիսկ ավելի հեշտ, քան միասնական քննությունների հարցաշարերում առկա հարցերը: Եթե մաթեմատիկայի ուսուցիչները խոսելու տեղ ունեն (անցողիկ շեմը հաղթահարել է ատեստավորմանը մասնակցածների 86 տոկոսը), ապա մյուսների համար ցուցանիշները անհամեմատ մտահոգիչ են: Միանգամից ասեմ, որ անիմաստ է առարկաների հարցաշարերի համեմատությունը՝ դժվար- հեշտ համատեքստում, որովհետև հայերենի մասնագետը չի կարող հասկանալ մաթեմատիկայի թեստի բարդությունը:

Չոր հաշվարկներով ստացվում է (դժվար թե մարդիկ հրաժարվեին հավելավճարից, եթե վստահեին իրենց գիտելիքին), որ մեր դպրոցներում դասավանդող ուսուցիչների 99 տոկոսից ավելին (չոր հավարկ է, բայց չափազանցված չէ) դպրոցական մակարդակում անգամ չի տիրապետում իր դասավանդած առարկային:

‼️«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան … և ուսուցանողդ»:

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները