Connect with us

Առողջություն

Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․ Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։

Գիտենք, բոլորս, որ ձեր դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես առողջապահական և բժշկագիտության ոլորտում։

Խնդրում եմ, օգնեք Սպիտակ Բանակին, հորդորեք ձեր ընտանիքի անդամներին խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ մի տվեք ոչ մասնագիտական կարծիքները՝ պատվաստաումների վերաբերյալ, մուտք գործեն ձեր ընտանիքներ։ Պահպանեք ձեր օջախները տգիտությունից, անառիկ ու առողջ պահեք ձեր ամրոցները և թույլ մի տվեք, որ ստվերը խամրեցնի լույսը․․․

Առաջարկում եմ ձեզ, միացեք բժիշկների պայքարին և բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով՝ հավատացեք, այս պահին, այլ զենք պարզապես ՉՈՒՆԵՆՔ։ Ես վստահ եմ, որ եթե դուք միանաք մեզ՝ բժիշկներիս, և սկսենք կռվել միասին հաստատ կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Հիշեք, Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար,հանուն ձեր երեխաների առողջ ապագայի համար, հանուն ձեր սիրելի տղամարդկանց համար․․․, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։ Եվս մեկ անձնական խնդրանք, ձեր ընտանիքի անդամներին սովորեցրեք հարգել գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների գործը․․․ Շնորհակալ կլինեմ, եթե չանտեսեք խնդրանքս․․․

Հ․Գ․ Հայաստանում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, հաշվառված է 20-տարեկանից բարձր 1,202,800 իգական սեռի ներկայացուցիչ»։

Advertisement

Առողջություն

Ձմեռ ա գալիս, ցրտից դիմակով հեշտ ա պաշտպանվել, թող դնեն. Փաշինյանը՝ բացօթյա դիմակներ կրելու մասին (Տեսանյութ)

Continue Reading

Առողջություն

«Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից օգտված 13 քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:

Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից:

Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:

Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Continue Reading

Առողջություն

Covid-ի վերակենդանացման բաժանմունքում (Տեսանյութ)

Continue Reading
Քաղաքականություն15 mins ago

Թուրքիան Երևանին կրկին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին (Տեսանյութ)

Քաղաքականություն45 mins ago

Կալանավորվել են կորսված դիրքի պատասխանատունները (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Պահեստազորի եռամսյա հավաքի մասնակիցը պատմում է վատ կահավորված դիրքերի մասին (Տեսանյութ)

Արտաքին աշխարհ2 hours ago

Ռուսաստանը շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով (Տեսանյութ)

Հասարակություն2 hours ago

Խոշոր ավտովթար՝ Եղվարդում. բախվել են հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն ու 06-ը (Տեսանյութ)

Ժամանց3 hours ago

Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլիթ Բաբայանը․ Չէին սպասում (Տեսանյութ)

Քաղաքականություն3 hours ago

Գաղտնի դիտակետ են դրել, նայում են ով եկավ գնաց իմ տուն, գրասենյակ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Քաղաքականություն4 hours ago

Փաշինյանի օր ավել մնալը Հայաստանի համար շատ ծանր է նստում. Տիգրան Քոչարյան (Տեսանյութ)

Հասարակություն4 hours ago

Մեր ապագան էր, իրենով էինք ապրում. ԱԹՍ-ի հարվածից զոհված Սիփան Սողոմոնյանը կդառնար 20 տարեկան (Տեսանյութ)

Քաղաքականություն4 hours ago

Միջանցք և թույն BMW (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները