Արտաքին աշխարհ

Վրաստանում նոյեմբերից պատվաստումը պարտադիր կդառնա

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել է, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում կստանա նոյեմբերին։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Երկրի գլխավոր վարակաբանը վստահեցրել է, որ որոշումը կակտիվացնի պատվաստման գործընթացը․

«Երբ գնում ենք գյուղեր, մեզ ասում են, եթե պարտադիր լինի, կպատվաստվենք, եթե ոչ՝ ոչ։  Կարծում եմ՝ հարցը կորոշվի նոյեմբերին։ Հնարավոր է՝ պատվաստումը մի կողմից պարտադիր դառնա որոշ խմբերի համար, մյուս կողմից էլ չպատվաստվածների համար կգործեն սահմանափակումներ»։

Գամկրելիձեի խոսքով, բնակչության 35-37% -ը կարող է պատվաստվել կամավոր կերպով, սակայն պատվաստման տեմպն ակտիվ պահելը դժվար կլինի, եթե տարբեր մեխանիզմներ չկիրառվեն։

Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ բացառել է պարտադիր պատվաստումները՝ նշելով, որ քաղաքացիներին ուղղակի պետք է համոզել։

Ամենաընթերցվածները

Exit mobile version