Արտաքին աշխարհ
Ռուսաստանում «պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը
ՌԴ-ում «Սպուտնիկ V»-ով «պատվաստվելուց» հետո Covid-19-ով ծանր հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը։ Այդ մասին հայտարարել է Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Եթե «Սպուտնիկ V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ապա, ինչպես վկայում են տվյալները, նրանք, ցավոք, օգտվել են գնած, կեղծ հավաստագրերից։ «Պատվաստվելուց» հետո Covid 19-ով հիվանդացածների մոտ 80%-ը գնել է հավաստագիրը»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։
Նա նշել է, որ պրեպարատի մարկերի առկայության հետազոտմամբ կարելի է պարզել՝ մարդն իրականում պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, թե ոչ։
Ըստ Գինցբուրգի, պատվաստման հավաստագրերի գնումը միայն մի մասն է այն ամենի, ինչ կատարվում է։
«Մարդիկ գումար են ծախսում, հետո սեփական փողով հիվանդանում և մահանում են։ Նրանք իրենք իրենց են խաբում։ Նաև նրանք մահացու վտանգի են ենթարկում մյուսներին»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ-ում խարդախությամբ զբաղվող հանցախումբ էր հայտնաբերվել, որը կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր է վաճառել։ Խմբի կազմում 2 բուժաշխատող է եղել, որոնք պատվաստման մասին տեղեկատվությունը մուտքագրել են տեղեկատվական համակարգ, և ևս 6 անձ, որոնք վաճառում էին հավաստագրերը համացանցով։ Նրանք հասցրել են մոտ 1000 այդպիսի հավաստագիր վաճառել։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: