Սոցցանցեր

ՔՊ-ականների մի զգալի մասը բարդութավորված, նեղացկոտ, նեղմիտ, զրո լայնախոհությամբ, ինչ-որ անձնական տրավմաներ ունեցող մարդիկ են, որոնք հեռու են քաղաքական մշակույթից

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքում գրել է․

Պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից ինչ ուզել խոսել է, գոռացել է, վիրավորել և նույնիսկ ամենավուլգար ձևով մարդկանց պիտակավորել։ Բայց նրան երբեք ձայնի իրավունքից չեն զրկել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ քարշ տալով դահլիճից դուրս չեն շպրտել։ Նույնիսկ ոչ այնքան բարի համբավ ունեցող Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահությունում խելոք նստած լսում էր, թե ինչպես են իրեն վիրավորում։ Էս ամեն ինչը եղել է։

Իսկ ՔՊ-ականների մի զգալի մասը բարդութավորված, նեղացկոտ, նեղմիտ, զրո լայնախոհությամբ, ինչ-որ անձնական տրավմաներ ունեցող մարդիկ են, որոնք հեռու են քաղաքական մշակույթից։

Պատգամավորը որոշակի քաղաքական մշակույթի շրջանակներում ինչ ուզի կարող է խոսել, ամբողջ աշխարհում է այդպես, բրիտանական պառլամենտում ավելի խայտառակ միջադեպեր են լինում։ Որևէ մեկը իրավունք չունի պատգամավորին այդպես խայտառակ ձևով իջեցնել ամբիոնից, նույնիսկ, երբ նա որոշում է քաղաքական ակցիա իրականացնել և գրավել ամբիոնը։ Ախր շատ հեռու եք է մարդկությունից և քաղաքակրթությունից։

Ամենաընթերցվածները

Exit mobile version