Connect with us

Սոցցանցեր

Քայլիստ Ռուբե՛ն, Արցախի այս երկու քարտեզներին նայող նորմալ մարդը շատ լավ գիտի, թե ո՛վ է դավաճանը… Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է․

«Քայլիստ Ռուբե՛ն, Արցախն այս օրին հասցնողը դավաճանից էլ վատն է (լուսանկար)

ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող անգրագետ Ռուբենը շատ վատ զգաց, երբ պատգամավոր Գեղամ Մանուկյանն իրերն իրենց անունով անվանեց և ժամանակին հայտնի ֆեյք կուսակցության հիմնադիր, հիմա էլ Արցախն ուրացող Վիգեն Խաչատրյանին անվանեց դավաճան…

Գեղամ Մանուկյանը շատ մեղմ ասեց… Միայն Արցախն ուրացողը չէ , որ դավաճան է… Արցախն այս վիճակին հասցրած, դիտավորյալ բանակցային գործընթացը տապալած, դիտավորյալ պատերազմը սանձազերծած, դիտավորյալ կործանարար պատերազմը չդադարեցրած, դիտավորյալ բանակը ոչնչացրած, դիտավորյալ հազարավոր կյանքեր զոհաբերած, դիտավորյալ զինվորներին գերի հանձնած, պատերազմից հետո դիտավորյալ թուրքերին հողեր նվիրող, թուրքի դեմ ծնկած, նվաստացող, ընդամենը 30 տոկոս ընտրողների կողմից ընտրված, բայց պետության և հայության դեմ «ծողովրդի» անունից հանցագործություններ գործող, ստախոս, կեղծարար, մանիպուլյատոր ղեկավարը ոչ միայն դավաճան է, այլև….

Ի դեպ, նույնպիսի դավաճան են նաև կապիտուլյանտին ծառայող և սպասարկող Ռուբենին նմանները …

Արցախի այս երկու քարտեզներին նայող նորմալ մարդը շատ լավ գիտի, թե ո՛վ է դավաճանը…

Դավաճան կապիտուլյանտին սպասարկող դավաճան Ռուբե՛ն, որտե՞ղ է Արցախի 75 տոկոսը…»:

Սոցցանցեր

Մեր տղեքից շատերը զոհվել են բեկորներից․ էդ ավտոյի գնով կարելի էր 650 հատ 5-րդ սերնդի զրահաբաճկոն առնել

Արեն Մանուկյանը ֆեյսբուքում գրել է
Թեման շատ ծեծվեց, բայց մեկ ա:

Մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, որտեղ հենց պատերազմի ժամանակ զրահաբաճկոնը չի հերիքել: Իսկ էդ ավտոյի գնով կարելի էր 650 հատ 5-րդ սերնդի զրահաբաճկոն առնել:
Մեր տղեքից շատերը զոհվել են բեկորներից, իսկ էդ 650 հատը, թե քանի կյանք կարար փրկեր, արդեն չենք էլ կարա ասենք:

Continue Reading

Սոցցանցեր

«Ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է

Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Իսրայելական այս լրտեսական ծրագրով հնարավոր է

քողարկված ձեւով հասանելիություն ստանալ հեռախոսի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը։

Ի դեպ, այս ծրագիրն օգտագործվում է նաեւ Ալիեւի կողմից։ Հիմա, ըստ մամուլի հրապարակումների, 7 մլն դոլարով այն ձեռք է բերել անգամ սեփական շողքից հուշտ լինող Նիկոլ Փաշինյանը։

Ժողովրդավարության բաստիոնում, «ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում (երեկ, ի դեպ, telegram-ում ՔՊ-ականների մեծ հոսք նկատվեց, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը)։

Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞ , ախր վախդ իրենք են, չէ՞

Continue Reading

Սոցցանցեր

Մի օր Վանոն ասում ա հլը բերեք, տեսնեմ էդ Նիկոլը ով ա․․․

Արեն Մանուկյանը ֆեյսբուքում գրել է
Երբ Նիկոլը նոր-նոր սկսել էր լրագրությամբ զբաղվել, իրա թերթով ամեն օր Վանոյի դեմ հոդվածներ էր գրում։
Մի օր Վանոն ասում ա հլը բերեք, տեսնեմ էդ ով ա էլի, որ տենց գրում ա։ Հաջորդ օրը օգնականը աշխատասենյակի դուռը ծեծում ա, մտնում, հետն էլ մի հոգի։

-Պարոն Սիրադեղյան, Նիկոլ Փաշինյանն ա, որ կանչել էիք։
Ոտից գլուխ մի հատ իրա էն սարկազմով հայացքով Վանոն նայում ա, ու ասում․
-Հաաա, էդ Նիկոլը դու ես հա՞։ Հա, լավ, դու գրի։

Իսկ հետագայում սույն թերթը ու վերոհիշյալ խմբագրին առնում ա իրա հովանու ներքո, որից թերթն էլ, խմգաբիրն էլ սկսում են բարգավաճել։

Ու հարաբերությունների հենց էդ ոչ ուղղահայաց էությունն էր, որը հետագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեց Վանոյին վերադարձնի հայրենիք։ Որովհետև երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ իրա կոմպլեքսների պատճառով չէր կարա հանդուրժի մեկի ներկայությունը, ում մոտ ինքը իրան թիվ մեկ չէր զգալու։

Continue Reading
Ժամանց2 mins ago

Յուլյա Ֆինկը՝ խորթ հոր վերաբերմունքի, 10 տարի երեխա չունենալու, ամուսնու, նրա ծնողների մասին (Տեսանյութ)

Ժամանց32 mins ago

«Մամայիցս չեմ կտրի,տամ երեխայիս»․Նաիրա Մովսիսյանը՝դստեր, մոր,ծերանոցում մահացած հոր մասին (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Սյունիքից չպիտի մազ պակասի, հապաղելը՝ չի ներվի. աշխարհն ուժեղին է հարգում, մի՛ նվնվացեք (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Թուրքիան Երևանին կրկին կոչ է անում ընդառաջ գնալ մեկնված խաղաղության ձեռքին (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Կալանավորվել են կորսված դիրքի պատասխանատունները (Տեսանյութ)

Քաղաքականություն3 hours ago

Պահեստազորի եռամսյա հավաքի մասնակիցը պատմում է վատ կահավորված դիրքերի մասին (Տեսանյութ)

Արտաքին աշխարհ3 hours ago

Ռուսաստանը շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով (Տեսանյութ)

Հասարակություն4 hours ago

Խոշոր ավտովթար՝ Եղվարդում. բախվել են հիվանդի մոտ մեկնող շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն ու 06-ը (Տեսանյութ)

Ժամանց4 hours ago

Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլիթ Բաբայանը․ Չէին սպասում (Տեսանյութ)

Քաղաքականություն5 hours ago

Գաղտնի դիտակետ են դրել, նայում են ով եկավ գնաց իմ տուն, գրասենյակ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները