Սոցցանցեր

Եթե կիրիլի գլխնուրից շատ արագ յան չտաք ՀՅԴ-ն նույնպես կդասվի ավանդական և, ցավոք, մեռյալ հայ կուսակցությունների շարքին

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է․

Աչքներդ լույս!! РПЦ-ի արտաքին գործերի ղեկավարի ելույթից ԸՆԴԱՄԵՆԸ 4 օր անց, Դաշնակցությունը ելույթում հնչաց մտքերը դատապարտող հայտարարություն է տարածել, «լիահույս» լինելով, որ դա ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ որևէ աղերս չունի: Թե ոնց կարա չունենա չեն բացատրում…

Դաշնակցությունը իհարկե դաշնակցություն չէր լինի, եթե նույն հայտարարության մեջ նաև Մեթյու Բրայզային չդատապարտեր, բալանսի համար: Թեպետ Բրայզան արդեն վաղուց պաշտոնյա չի: Ու էս ամենը էդքան խնդալու չէր լինի, եթե չլիներ շատ փնթի փորձ քողարկելու արդեն էսօր РПЦ-ի մեկ այլ պաշտոնյայի հերթական հակահայ արտաթորանքը:

Ընդ որում, եթե Դաշնակցությունը գոնե փորձում է դեռ ողջ ձևանալ, Հնչակյանները, օրինակ էդ էլ չեն անում՝ հենց ներ բռնել պաշտոնապես ողջունել են Ալեն Սիմոնյանի այցը Կիպրոս))

Հարգարժան դաշնակ ընկերներ, դուք վստահ եմ շատ քիչ եք, բայց դեռ ոնց որ կաք, խնդրում եմ ձեզ հասկացեք՝ եթե կիրիլի գլխնուրից շատ արագ յան չտաք ՀՅԴ-ն նույնպես կդասվի ավանդական և, ցավոք, մեռյալ հայ կուսակցությունների շարքին: Եթե Իլարիոնին պատասխանանման ինչոր բան տալը ձեզանից պահանջում 4!! օր, ուրեմն մահը շատ մոտ, իսկ ազատությունը արդեն անհասանելի:

#զարթնիրԼաո

Ամենաընթերցվածները

Exit mobile version