Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Նիկոլի ու Քոչարյանի “դաշինքը”
Կապանում ՔՊ թեկնածուն Գեւորգ Փարսյանին պարտվելու է։ Փարսյանից “հակահերոս” դուրս չի գա, մանավանդ, նրան աջակցում է ոչ թե նախկին համակարգի որեւէ սեգմենտ, այլ Շանթ Հարությունյանի թիմը։ Հիմա “քայլողներն” իրենց պատռում են` Փարսյանի անունը Քոչարյանի հետ կապելու համար։
“Հեղափոխական” տղաներ ու աղջիկներ, Քոչարյանի նկարը պինդ պահեք ձեր ծոցագրպաններում, մեկ-մեկ էլ մոմ վառեք նրա նկարի առաջ, որովհետև եթե նրա նման դաշնակից չունենայիք, ձեր փնթի իշխանությունը վերարտադրել երբեք չէիք կարող։