ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իր՝ ԱԺ-ում ունեցած ելույթն այն մասին, թե երկրի թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է, և հարցին՝ այսօ՞ր էլ է շարունակում պնդել, որ երկրում թիվ մեկ խնդիրն ընդդիմությունն է, պատասխանել է. «Իսկ ի՞նչ է փոխվել իմ ելույթից հետո։ Իմ կարծիքը, որը վերաբերում էր ընդդիմությանը, որևէ փոփոխություն չի կրել, վերահաստատում եմ»:
«ՉԻ». Բոլորդ էլ գիտեք մեր տեսակետն այս ընդդիմության վերաբերյալ: Այն ապակառուցողական է, գաղափարազուրկ, պոպուլիստ և վարկաբեկված: Մենք հաճախ ենք ընդդիմադիրներին քննադատում և շարունակելու ենք քննադատել, քանի դեռ նրանք նման գործելաոճ են որդեգրել:
Բայց… մենք այս ընդդիմությանը չենք համարում երկրի թիվ մեկ պրոբլեմը: Միայն տոտալիտար համակարգի ջատագովը նման բան կասի: Իսկ Արփինե Դավոյանի կարծիքից տոտալիտարիզմի, միակուսակցական համակարգի հոտ է գալիս:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։