Արտաքին աշխարհ

Բաղդադում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, հրթիռներ են ընկել

Հոկտեմբերի 31-ի առավոտյան 3 հրթիռներ են ընկել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Ալ-Մանսուր շրջանում՝ «Կանաչ գոտի» հատվածում, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը:

Այս մասին, RegionMonitor-ի փոխանցմամբ, տեղեկացնում են իրաքյան ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդել է Իրաքի անվտանգության ծառայությունը, հրթիռներից մեկն ընկել է հիվանդանոցի տարածքում, որն առաջացրել է պայթյուն: Հաղորդվում է, որ հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան: Պատճառվել է միայն նյութական վնաս:

Ամենաընթերցվածները

Exit mobile version